Վատիկանում տեղի է ունեցել Հռոմի պապ Ֆրանցիսկոսի և Թափառող կրկեսի արտիստների իտալական ասոցիացիայի պատվիրակների հանդիպումը: Հռոմի պապը կրկեսի ներկայացուցիչներին խոստովանել է, որ ինքն ավելի շատ սիրում է «պարզ կրկեսային արվեստագործությունը», քան ժամանակակից շոու-բիզնեսը: Այս մասին հայտնում է Վատիկանի ռադիոն:
Ֆրանցիսկոս պապը նաև ասել է, որ այսօր կրկեսի թափառող արտիստները դժվարությունների են բախվում իրենց կանգառի վայրերը սարքավորելու խնդիրների և տեղի իշխանությունների անվստահության պատճառով, որոնք չեն հասկանում նրանց ներկայացումների սոցիալական արժեքը:
Պապն արտիստներին կոչ է արել չհուսահատվել և շարունակել իրենց ճանապարհը, որպեսզի իտալական քաղաքները և այլ երկրներ չմնան առանց նրանց ելույթների ուրախության:
Հանդիպման վերջում թափառող արտիստները Հռոմի պապին իրնց վարպետությունն են ցուցադրել: Հանդիպումը նվիրված է եղել ասոցիացիայի 70-ամյակին: