Friday, 19 04 2024
Երեւանի կարեւոր, բայց ուշացած արձագանքը
01:00
«G7-ին անհրաժեշտ է հնարամտություն և ճկունություն». Քեմերոն
00:45
Քենիայում վթարի է ենթարկվել ուղղաթիռ, որում գտնվել է երկրի պաշտպանության ուժերի պետը
00:30
Թեհրանի պատասխան գործողություններն ավարտվել են
00:15
ԱՄՆ-ն դեմ կքվեարկի ԱԽ առաջարկած բանաձևին
Սոչիի դատարանը կալանավորել է հումորիստ Ամիրան Գևորգյանի սպանության մեջ կասկածվողին
Քաշքշել, ոտքերով հարվածել և կոտրել են «Թաեքվենդոյի ֆեդերացիայի» նախագահի քիթը
Միակողմանի զիջումները դառնում են երկկողմանի՞. նոր սցենար է գործում
Երևանում ծեծի են ենթարկել բանկի կառավարչին և աշխատակցին
Ռուսները գնում են վերադառնալու համար. «Նոյեմբերի 9»-ի պատրվակը պետք է չեզոքացնել
Վթար, գազի արտահոսք. 29 հոգու մեղվի խայթոցից տեղափոխել են հիվանդանոց
ԵՄ դիտորդները մնացել են Մոսկվայի և Բաքվի կոկորդին
«Եկան, տվեցին, գնացին». ռուսական կողմը փորձում է լղոզել իր ձախողումը
Երևանից հստակ արձագանք ենք ակնկալում ԱՄՆ-ի և ԵՄ-ի հետ պայմանավորվածությունների մասին․ Զախարովա
«Ղարաբաղի հայերը պետք է վերադարձի հնարավորություն ունենան». Զախարովա
Տոբոլ գետի ջրի մակարդակը կրկին բարձրացել է. մի շարք բնակավայրերի բնակիչներ կտարհանվեն
Չզարմանաք, եթե ՌԴ բազան փոխարինվի ՆԱՏՕ-ի զորքով. Զախարովա
36 կգ. ոսկի, 293 մլն ռուբլի. ով է Ռուսաստանից ուղղորդել
23:30
Իրանը մտադիր է ամրապնդել Ռուսաստանի հետ ռազմական համագործակցությունը. դեսպան
ՀՀ ՄԻՊ-ը մասնակցել է Մարդու իրավունքների ազգային հաստատությունների եվրոպական ցանցի կառավարման խորհրդի առցանց նիստին
Թուրքիայում 5.6 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել
Ստոլտենբերգը հայտարարել է՝ ՆԱՏՕ-ն աշխատում է ավելի շատ հակաօդային պաշտպանության համակարգեր ուղարկել Ուկրաինա
Բաքուն բացեց Քյուրեջիքի գաղտնիքը. Ռուսաստանը հեռանում է, որ մնա՞ Ադրբեջանում
Սահմանազատումը սառեցվում է. վճռորոշ կլինեն արտաքին ազդակները
Գեբելսի մակարդակի պրոպագանդա է Վրաստանում
21:50
Արքայազն Ուիլյամը կնոջ մոտ քաղցկեղի ախտորոշումից հետո վերադարձել է հանրային պարտականությունների կատարմանը
«Գարդման-Շիրվան-Նախիջևան համահայկական միությունն անդրադարձել է Ադրբեջանում Ֆրանսիայի դեսպանի հետկանչին
Բերդկունքի ամրոցը կվերականգնվի և կվերածվի արգելոց-թանգարանի
Շարժվել Արևմուտք առանց Վրաստանի Հայաստանը չի կարող
21:10
Իտալիայի ոստիկանությունը ձերբակալել է ամենափնտրվող ամերիկացի հանցագործներից մեկին

Շմայսը հիշեցնում է և պարտադրում՝ «մոռացե՛ք»

«Այդպիսի խոսակցությունները մոռացեք առաջիկա 10 տարում։ Քանի դեռ մենք պատերազմական պայմաններում ենք, մոռացեք այդ մասին», – lragir.am-ին տված հարցազրույցում հենց այսպես կտրուկ է արձագանքել հայտնի Շմայսը` նախկին պատգամավոր Առաքել Մովսիսյանը, ԵՏՄ-ում Հայաստանի անդամության չեղարկման նախաձեռնությանը:

Իրականում` Շմայսն իր կարծիքի մեջ օրիգինալ չէ և, ըստ էության, բարձրաձայնել է այն, ինչի մասին իշխանության և ընդդիմության շատ ներկայացուցիչներ մտածում են, բայց լռում են, կամ էլ` նույն միտքն արտահայտում են խուճուճ ձևակերպումներով` ասելիքի բովանդակությունը քողարկելու նպատակով: Եթե առաջ մեր իշխանության ներկայացուցիչներն ասում էին, որ հնարավոր պատերազմի ժամանակ Ռուսաստանը մեզ աջակցելու է, ապա այդ հեքիաթին Հայաստանում այլևս որևէ մեկը չի հավատում` հատկապես անցած տարվա ապրիլյան պատերազմից հետո, որն որևէ կերպ չազդեց Ադրբեջան սպառազինություններ մատակարարելու Մոսկվայի քաղաքականության վրա:

Հիմա իշխանությունների մոտիվացիայի հիմքն ու բովանդակությունը փոխվել են. ասվում է` եթե ընդդիմանանք Ռուսաստանին, Մոսկվան մեզ Ուկրաինայի և Վրաստանի օրը կգցի` պատերազմ հրահրելով Արցախում: Մյուս մոտիվն էլ այն է, որ ԵՏՄ և ՀԱՊԿ անդամ Հայաստանը Ռուսաստանից զենքը ձեռք է բերում էժան գներով: Գուցե փաստարկները պրիմիտիվ են, սակայն հենց սրանով են իշխանությունները բացատրում իրենց անսահման ռուսահպատակությանը: Իշխանության այս թեզերի սնանկությանը քանիցս անդրադարձել ենք հենց ապրիլյան պատերազմի համատեքստում և թերևս կրկնվելու իմաատ չկա:

Տեղին ենք համարում շոշափել ավելի գլոբալ խնդիր, որը բխում է իշխանության քաղաքականության մոտիվացիայից: Փաստորեն` անուղղակիորեն խոստովանվում է, որ իրականում ոչ մի ստատուս-քվո էլ չի պահպանվել, և մեր տնտեսությունն այնքան ողբալի վիճակում է, որ Հայաստանը մնացել է ռուսական էժան զենքի հույսին: Իհարկե, հատուկ ուսումնասիրության կարիք ունի այն թեման, թե ինչո՞ւ չի զարգանում Հայաստանի տնտեսությունը` դա ղարաբաղյան հակամարտությա՞ն ու փակ սահմանների՞ հետևանք է, թե՞ անարդյունավետ կառավարման և կոռուպցիայի: Ավելի շուտ` երկրորդ տարբերակն ապացուցման կարիք չունի և աքսիոմատիկ ճշմարտություն է, մյուս կողմից` ակնհայտ է, որ գործ ունենք «հակամարտություն-փակ սահմաններ-ավտորիտար ռեժիմ-կոռուպցիա-մենաշնորհներ» բանաձևի և պատճառահետևանքային շղթայի հետ: Այնուամենայնիվ, Հայաստանի իշխանությունն անկեղծորեն պետք է պատասխանի` փաստացի պատերազմի պայմաններում հնարավո՞ր է տնտեսության որակական զարգացում, թե՞ Հայաստանը ղարաբաղյան հակամարտության ռեժիմի պահպանման համար հատուցելու է իր ինքնիշխանությամբ:

Հարցը հռետորական չէ, որովհետև Արցախի անվտանգության, ըստ էության, միակ իրական երաշխավորը Հայաստանն է, իսկ եթե մեր երկիրն աստիճանաբար կորցնում է սուբյեկտությունը Ռուսաստանի հետ հարաբերություններում, ապա Արցախի թիկունքը մնում է անպաշտպան կամ լավագույն դեպքում` Արցախը, Հայաստանի հետ միասին, կլանվում է Ռուսաստանի կողմից: Մյուս կողմից` բացարձակ անհեթեթություն է գրեթե ամբողջ քաղաքական համակարգի կողմից շրջանառվող թեզը, թե Ադրբեջանի ագրեսիվության ֆոնին անթույլատրելի է խոսել խաղաղության կան փոխզիջումների մասին:

Մեր քաղաքական համակարգը կամ փոխզիջումը շփոթում է կապիտուլյացիայի հետ, կամ էլ` ամբարտավան խրոխտության ստվերում քողարկում է ղարաբաղյան հարցում հստակ դիրքորոշումների բացակայությունը: Երկու դեպքում էլ` գործ ունենք քաղաքական ադեկվատության բացակայության հետ: Ճիշտ հակառակը` Ադրբեջանի ագրեսիվ քաղաքականության ֆոնին Հայաստանի արժանապատիվ խաղաղության պլատֆորմը միայն դիվիդենտներ կարող է բերել Հայաստանին: Իհարկե, ասվածը չի վերաբերում նրան, որ բանակի մարտունակությունը պետք է ենթարկվի խաղաղության հաստատման դիվանագիտական ջանքերի տրամաբանությանը:

ԼՂ հարցում արժանապատիվ խաղաղության հաստատումը ռուսական կայսերական ազդեցությունից ձերբազատվելու կարևոր գործոններից մեկն է, որովհետև Մոսկվան տարածաշրջանային իր գերիշխանությունն ապահովում է սպառազինությունների վաճառքի և հակամարտության կառավարման միջոցով: Խաղաղության այլընտրանքը պատերազմն է կամ Հայաստանի ու Արցախի ռուսականացումը: Ապագաղութացման որևէ ծրագիր թերի է, եթե դրանում անդրադարձ չկա ԼՂ խնդրի փոխզիջումային կարգավորմանը: Եթե այս ճշմարտությունը չի գիտակցվում, ապա Շմայսի խոսքերը մարգարեական են հնչում:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում