Ֆուտբոլի Հայաստանի բարձրագույն խմբի առաջնության 6-րդ տուրում միանձնյա առաջատար Գյումրիի «Շիրակը» Երևանում նվազագույն 1:0 հաշվով զիջեց «Ալաշկերտին»: Սա «Շիրակի» առաջին պարտությունն էր ընթացիկ առաջնությունում:
Այս պահին Գյումրիի թիմը շարունակում է 15 միավորով գլխավորել մրցաշարային աղյուսակը: