Thursday, 28 03 2024
Բաքվի անհիմն մեղադրանքն ու խորամանկ խաղը Բրյուսելից առաջ
«Կրոկուսի ահաբեկչության հեղինակներն Ուկրաինայից զգալի գումարներ և կրիպտոարժույթներ են ստացել»․ ՌԴ ՔԿ
Ռուսաստանցիները կորցնում են հետաքրքրությունը Դուբայի նկատմամբ
Ադրբեջանը հրաժարվում է սահմանազատումից՝ Հայաստանին ներկայացնելով ահաբեկիչ և օկուպանտ
Հայկական լեռնաշխարհը պատմականորեն եղել է համաշխարհային քաղաքակրթությունների խաչմերուկ. ՀՀ նախագահ
ԿԳՄՍ նախարարն ու փոխնախարարն այցելել են «Թատրոն տանիքում» այլընտրանքային թատրոն
20:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
ԱԺ պատգամավորներն աշխատանքային այցով կգործուղվեն Բեռլին
ՀՀ կառավարության ուղարկած մարդասիրական օգնությունը հասել է Եգիպտոս. 1– 2 օրում կփոխանցվի Գազայի բնակիչներին
Հայաստանի տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ
Եվրոպական խորհրդի քաղաքական եւ անվտանգության հարցերով կոմիտեի անդամները կայցելեն Հայաստան
Սահմանամերձ գյուղերում բնակարան կառուցելու համար պետական աջակցության ծրագրով նախորդ տարի հաստատվել է 280 շահառուի հայտ
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում
Ուղիղ. այսօր Ավագ Հինգշաբթի է. ոտնլվայի արարողություն և խավարման կարգ Անթիլիայում
18:50
Ռուսաստանը պատրաստվում է նոր մեծ հակահարձակման
«Կովկասի գերուհու» տնօրենը 11մլն․ դրամ է հափշտակել
Համոզված եմ մենք կունենանք սերունդ, որը կապրի ԵՄ անդամ Հայաստանում. Էդգար Առաքելյան
Ավագ հինգշաբթին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում
18:40
ԵՄ-ը մինչև ապրիլ կներկայացնի Ուկրաինային սպառազինությունների մատակարարման պլանը
Իսրայելը ՀԱՄԱՍ-ի 200 զինյալ է լիկվիդացրել Աշ-Շիֆա հիվանդանոցում
«Աշխարհին նոր բազմակողմանի առևտրային համակարգ է անհրաժեշտ». Տոկաև
Գազայում սովը կարող է դիտվել որպես պատերազմի հանցագործություն. ՄԱԿ-ի Մարդու իրավունքների գերագույն հանձնակատար
18:10
«Գերմանիայի հատուկ ծառայությունները չեն իմացել Մերձմոսկվայում նախապատրաստվող ահաբեկչության մասին». Շոլց
18:09
ԱՄՆ-ն 228 մլն դոլար է հատկացրել Բալթյան երկրներին 2024 թ. պաշտպանության համար
Հայկ Մարությանն առաջիկայում կուսակցություն կհիմնի
Ղրղզստանի մայրաքաղաքում ավազամրրիկից շենքեր և ավտոմեքենաներ են վնասվել
18:06
Ֆրանսիայում դադարեցվել է գնացքների երթևեկությունը «Նելսոն» փոթորկի պատճառով
«Սիրիայում, Լիբիայում, Ղարաբաղում կամ այլ տեղ բախվում էինք գլոբալ դաշինքի հակազդեցությանը». Էրդողան
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում
Վանաձորում հղի կնոջ մահվան համար մեղադրանք է առաջադրվել 3 բժշկի

Արդշինբանկը «Ահեղ դատաստան» աննախադեպ մեգաշոուի գլխավոր հովանավորն է

Արդշինբանկը «Ահեղ դատաստան» բացառիկ մեգաշոուի գլխավոր հովանավորն է, մասնավորապես, երեկ երեկոյան Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում տեղի ունեցած բացառիկ մեգաշոուն իրականություն դարձավ նաև Բանկի կողմից նվիրված հատուկ սարքավորումների շնորհիվ: Հենց այս սարքավորումների միջոցով Հայաստանում առաջին անգամ հնարավոր դարձավ ներկայացման ժամանակ ցուցադրել եռաչափ տեսապատկերաշար՝ լուսագունային յուրահատուկ ձևաչափով:

«Այն ինչ տեղի ունեցավ երեկ, իրոք աննկարագրելի էր, բացառիկ և խիստ տպավորիչ: Երեկ հայ հանդիսատեսն ականատատես եղավ ներկայացման յուրահատուկ և նորովի մատուցման, և ես առավել քան համոզված եմ, որ ստացած տպավորությունները և դրական զգացողությունները դեռ երկար կուղեկցեն նրանց: Մեզ համար մեծ պատիվ է լինել առաջատար ոչ միայն ֆինանսաբանկային ոլորտում, այլ նաև աջակցել այնպիսի նախաձեռնությունների, որոնք իրենց տեսակով բացառիկ են և հետագայում մշակութային պատմության մի մասնիկն են կազմելու»,-նշեց Արդշինբանկի Ռազմավարական զարգացման տնօրեն Արմեն Գասպարյանը:

«Ահեղ դատաստան» խորագրի ներքո ներկայացվեց Ջ.Վերդիի ՌԵՔՎԻԵՄԸ իտալացի ճանաչված բեմադրիչ Պաոլո Միչիկեի բեմադրությամբ, որն ուղեկցվում էր Միքելանջելոյի «Սիքստինյան կապելլայի» որմնանկարների եռաչափ տեսապատկերաշարով: Ներկայացման հատուկ հյուրն է ԱՄՆ-ից ժամանած մեցցո-սոպրանո Էլենի Մաթոսը, ում Հունաստանում վստահվել է կատարելու Ջ.Վերդիի «Ռեքվիեմը» Մարիա Կալասի հիշատակին նվիրված երեկոյի ընթացքում:

Հավելենք, որ «Ահեղ դատաստան» ներկայացումը Հայաստանի օպերայի և բալետի թատրոնում իրականություն դարձավ նաև թատրոնի տնօրեն և գեղարվեստական ղեկավար Կոնստանտին Օրբելյանի և REC music հիմնադրամի ջանքերի և ներդրման շնորհիվ:

***

Արդշինբանկը հանդիսանում է Հայաստանի խոշորագույն բանկերից մեկը և ունի լայն մասնաճյուղային ցանց (64 մասնաճյուղ): Բանկը Հայաստանի միակ մասնավոր կառույցն է, որն ունի միջազգային հեղիանակավոր վարկանշային երկու գործակալություններից (Moody’s և Fitch) ստացված վարկանիշ` հավասար Հայաստանի Հանրապետության վարկանշային մակարդակին:

Արդշինբանկ ՓԲԸ

Գրիգոր Լուսավորչի 13
Հեռ. + (37412) 22-22-22

www.ardshinbank.am  [email protected]

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում