ԴԱԻՇ ահաբեկչական կազմակերպության մի խումբ գրոհայիններ Դեր Զորում հանձնվել են Սիրիայի կառավարական բանակին: Այս մասին հայտնում է RIA Novosti-ն՝ հղում անելով աղբյուրին:
Աղբյուրը չի հստակեցրել, թե ինչ հանգամանքներում են ահաբեկիչները հանձնվել, բայց հավելել է, որ խոսքը գրոհայինների ոչ մեծ քանակի մասին է:
Գործակալության զրուցակցի կարծիքով՝ տեղի ունեցածը վկայում է այն մասին, որ Դեր Զորում ահաբեկիչները շատ են թուլացել և չեն կարող շարունակել երկարատև դիմակայությունը: