«Ժամանակ» թերթը գրում է. «ԱԺ պատգամավորները ստացել են նոր պետական համարանիշեր:
Եթե նախկինում ԱԺ պատգամավորներին տրվող համարանիշներն ունեին OO11 կոդ, ապա այն փոխարինվել է HH11 կոդով: Սրա պատճառն այն է, որ ԱԺ նախկին բազմաթիվ պատգամավորներ, ովքեր չեն վերընտրվել, ցանկացել են իրենց պահել խորհրդարանից ստացած համարանիշները, որը ընդգծում է ԱԺ նախկին պատգամավորի իրենց ստատուսը և ապահովում անձեռնմխելիություն ու պաշտպանություն:
Իշխանություններն էլ ընդառաջ գնալով նախկիններին՝ փոխել են նոր պատգամավորներին տրվող պետհամարանիշների կոդը և հինը նվեր են թողել նախկիններին»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: