Thursday, 28 03 2024
«Կրոկուսի ահաբեկչության հեղինակներն Ուկրաինայից զգալի գումարներ և կրիպտոարժույթներ են ստացել»․ ՌԴ ՔԿ
Ռուսաստանցիները կորցնում են հետաքրքրությունը Դուբայի նկատմամբ
Ադրբեջանը հրաժարվում է սահմանազատումից՝ Հայաստանին ներկայացնելով ահաբեկիչ և օկուպանտ
Հայկական լեռնաշխարհը պատմականորեն եղել է համաշխարհային քաղաքակրթությունների խաչմերուկ. ՀՀ նախագահ
ԿԳՄՍ նախարարն ու փոխնախարարն այցելել են «Թատրոն տանիքում» այլընտրանքային թատրոն
20:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
ԱԺ պատգամավորներն աշխատանքային այցով կգործուղվեն Բեռլին
ՀՀ կառավարության ուղարկած մարդասիրական օգնությունը հասել է Եգիպտոս. 1– 2 օրում կփոխանցվի Գազայի բնակիչներին
Հայաստանի տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ
Եվրոպական խորհրդի քաղաքական եւ անվտանգության հարցերով կոմիտեի անդամները կայցելեն Հայաստան
Սահմանամերձ գյուղերում բնակարան կառուցելու համար պետական աջակցության ծրագրով նախորդ տարի հաստատվել է 280 շահառուի հայտ
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում
Ուղիղ. այսօր Ավագ Հինգշաբթի է. ոտնլվայի արարողություն և խավարման կարգ Անթիլիայում
18:50
Ռուսաստանը պատրաստվում է նոր մեծ հակահարձակման
«Կովկասի գերուհու» տնօրենը 11մլն․ դրամ է հափշտակել
Համոզված եմ մենք կունենանք սերունդ, որը կապրի ԵՄ անդամ Հայաստանում. Էդգար Առաքելյան
Ավագ հինգշաբթին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում
18:40
ԵՄ-ը մինչև ապրիլ կներկայացնի Ուկրաինային սպառազինությունների մատակարարման պլանը
Իսրայելը ՀԱՄԱՍ-ի 200 զինյալ է լիկվիդացրել Աշ-Շիֆա հիվանդանոցում
«Աշխարհին նոր բազմակողմանի առևտրային համակարգ է անհրաժեշտ». Տոկաև
Գազայում սովը կարող է դիտվել որպես պատերազմի հանցագործություն. ՄԱԿ-ի Մարդու իրավունքների գերագույն հանձնակատար
18:10
«Գերմանիայի հատուկ ծառայությունները չեն իմացել Մերձմոսկվայում նախապատրաստվող ահաբեկչության մասին». Շոլց
18:09
ԱՄՆ-ն 228 մլն դոլար է հատկացրել Բալթյան երկրներին 2024 թ. պաշտպանության համար
Հայկ Մարությանն առաջիկայում կուսակցություն կհիմնի
Ղրղզստանի մայրաքաղաքում ավազամրրիկից շենքեր և ավտոմեքենաներ են վնասվել
18:06
Ֆրանսիայում դադարեցվել է գնացքների երթևեկությունը «Նելսոն» փոթորկի պատճառով
«Սիրիայում, Լիբիայում, Ղարաբաղում կամ այլ տեղ բախվում էինք գլոբալ դաշինքի հակազդեցությանը». Էրդողան
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում
Վանաձորում հղի կնոջ մահվան համար մեղադրանք է առաջադրվել 3 բժշկի
18:01
Նվիրված ու պրոֆեսիոնալ թիմ, ճկուն աշխատելաոճ և գործունեության թափանցիկություն. սա է Հայէկոնոմբանկի հաջողության բանաձևը. Արտակ Առաքելյան

Հայաստան-Սփյուռք համաժողովի օրակարգը համարում ենք կեղծ. «Հայկական վերածնունդ»

Սփյուռքի Հայկական Վերածնունդը ուղերձ է հղել Հայաստան-Սփյուռք համաժողովի մասնակիցներին.

Արժևորելով և բարձր գնահատելով  Հայաստան-Սփյուռք անքակտելի կապը, Հայկական Վերածնունդ սփյուռքյան կազմակերպությունը ահազանգում է. Հայաստանի Հանրապետության իշխանությունը զավթած ռեժիմը Հայաստան-Սփյուռք վեցերորդ համահայկական համաժողովի կազմակերպմամբ կրկին անգամ նենգափոխում և չարաշահում է Հայաստան-Սփյուռք հարաբերությունները: Ռեժիմը ոչ միայն չի բավարարվում Սփյուռքի ռեսուրսները խաբեությամբ մսխելով, այլ նաև ամեն գնով աշխատում է ստեղծել պատրանք, որ իբր Սփյուռքը սատարում է իր գործունեությունը։

Հատկապես հեգնական է հնչում համաժողովի ընտրված վերնագիրը՝ «փոխադարձ վստահություն»: Սփյուռքը վաղուց դադարել է վստահել ներկայիս իշխող վարչակարգին, ելնելով այդ վստահության չարաշահման անցյալի դառը փորձից: Սփյուռքը Հայաստանի իշխանությանը վերաբերվում է որպես կոռուպցիայի մեջ թաղված, ապազգային վարչակազմ, որի հետ Սփյուռքը պարզապես համակերպվում է, հույս ունենալով, որ ապագայում իրավիճակը կբարելավվի։ Սակայն ցանկացած Հայաստան-Սփյուռք ձեռնարկ ապարդյուն է և ինքնանպատակ, եթե այն չի առնչվում Հայաստանի ամենահրատապ մարտահրավերներին, ինչպիսիք են՝ ՀՀ ինքնիշխանության դեմ սպառնալիքները, համատարած կոռուպցիան, արտագաղթը, Արցախի անվտանգությունը և Հայաստանի հետ վերամիավորումը: Այս և նման կարևոր այլ հարցեր բացակայում են համահայկական համաժողովի օրակարգից, հետևաբար վերածելով այն ձևականության և կարևոր ռեսուրսների վատնման։

Սերժ Սարգսյանի ռեժիմը ի զորու չէ լուծել որևէ քաղաքական կամ տնտեսական խնդիր, քանի որ այն չունի ինքնիշխան որոշումներ կայացնելու ունակություն: Ավելին, հենց ինքը ռեժիմը իր կործանարար գործունեությամբ վերածվել է համազգային գերխնդրի, որը հրատապ լուծում է պահանջում։

Հայաստանի քաղաքացիները զրկված են ղեկավար ընտրելու իրական հնարավորությունից, և հետևաբար չունեն լեգիտիմորեն լիազորված մարմին, որն իրավասու կլիներ Հայաստան-Սփյուռք հարաբերությունները պատշաճ մակարդակով և բովանդակությամբ կարգավորելու։ Մյուս կողմից, Սփյուռքը նույնպես համաժողովում լիարժեք ներկայացված չէ, քանի որ չկա Սփյուռքը ամբողջովին ներկայացնող մարմին: Այնտեղ հրավիրված են միայն կազմակերպություններ ու անձինք, ովքեր ցանկալի են ռեժիմի համար և նրա կործանարար գործունեության նկատմամբ աչք են փակում: Հետևաբար՝ Հայաստան-Սփյուռք վեցերորդ համահայկական համաժողովի որոշումները չեն ներկայացնում ոչ Հայաստանի քաղաքացիների և ոչ էլ Սփյուռքի դիրքորոշումը և ցանկությունները:

Համաժողովը պարզապես գործիք է ռեժիմի ձեռքում՝ սփյուռքում իր դիրքերն ամրապնդելու և լեգիտիմության շղարշն ամրապնդելու համար: Ավելին, համագործակցելով ՀՀ վարչակազմի հետ Սփյուռքի ներկայացուցիչները անուղղակիորեն մասնակցում են Հայաստանի ինքնիշխան պետականության կործանմանը և գաղութացմանը: Այդ պատճառով համաժողովի օրակարգը համարում ենք կեղծ, ապազգային և անօրինական, իսկ սփյուռքահայ մասնակիցներին կոչ ենք անում սթափվել, չդառնալ ռեժիմի գործիքը և իրենց ջանքերը ուղղել Հայաստանը ռեժիմից ազատագրելուն, գաղութացման դեմ պայքարին, Հայաստանի ժողովրդավարեցմանը և Հայաստանի Հանրապետության ինքնիշխանության վերականգնմանը:

15.9.2017 թ.

«Հայկական Վերածնունդ» սփյուռքյան կազմակերպություն

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում