Tuesday, 23 04 2024
10:15
Նավթի գներ. 22-04-24
Քննարկվել է Երևանում կայանալիք ՎԶԵԲ տարեկան հանդիպման մանրամասները
Բաքվի համար 4 գյուղերը միայն ճնշման միջոց են. գլխավոր հարցը մնում է Մեղրիի ճանապարհը
Հրդեհ Հրազդանի կիրճում
Իրանը չի ուզում «խնջույքը» շարունակել, Իսրայելը չի գնա էսկալացիայի. ամեն ինչ վերջացա՞վ
Սպասվում է կարճատև անձրև
Տարածաշրջանը կարող է դառնալ պոլիգոն
Տավուշը պայքարում է, համայնքապետն ԱՄՆ-ում է. «Հրապարակ»
Համերգն առանց տեղական «իշխանիկների». «Հրապարակ»
Սահմանազատման երեք տարբերակ է քննարկվել. «Հրապարակ»
08:30
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Գնել Սանոսյանը «գովերգում» է, իսկ իր տեղակալը համարում է միջազգային մեքենայությունների հեղինակ. «Ժողովուրդ»
Իշխանությունը փորձում է պառակտել շարժումը. Յուրիկների պակաս չի զգացվում. «Հրապարակ»
Տավուշի համար ճակատագրական պահին դատախազը լքում է պաշտոնը. «Ժողովուրդ»
36 կգ ոսկու եւ 293 միլիոն ռուբլու անհետացման գործով վկայի կարգավիճակում դատավոր է հարցաքննվել. «Ժողովուրդ»
Վրաստանը խոսեց «երկար մտածելուց» հետո
Սլովենիան ողջունում է Հայաստանի և Ադրբեջանի՝ խաղաղությանն ուղղված քայլը
Հրդեհ է բռնկվել Նուբարաշեն 11-րդ փողոցի երկու տներում
Դանիայի թագավորության պատվիրակությունն այցելել է Մարտունի համայնք
Պուտինը Սերգեյ Բեզրուկովին պարգևատրել է շքանշանով
Հուշարձանների անվտանգությունը հնարավոր է միայն, երբ թշնամանք չլինի. Փաշինյան
ԼՂ հայերի վերադարձը նման պայմաններում անհնարին եմ համարում. Փաշինյան
ՌԴ-ն և Ադրբեջանը հիբրիդային հարձակում են գործել ՀՀ-ի դեմ բրյուսելյան հանդիպումը կանխելու համար
ՀԱՊԿ-ի վրա սկզբունքորեն չի կարելի հույս դնել. չունեմ պատասխան՝ ինչու ենք մնում այնտեղ. Փաշինյան
Վարորդը ի նշան բողոքի ավտոմեքենան վարել է Գյումրու քաղաքապետարանի ուղղությամբ
Ադրբեջանի գնած սպառազինության 15-20%-ն ենք ձեռք բերել. ուժերի բալանսը կարևոր է խաղաղության համար
23:18
Մոսկվան Ալիևին հրավիրել է ավելի քան բաց խոսակցության
ԵՄ-ի հետ մերձեցման հրապարակային ճանապարհով ենք գնում. գաղտնի պայմանավորվածություններ չունենք
Մենք գիտենք այդ կարմիր գիծը․ վարչապետն ու նախագահը հանդիպել են
Մեքենայով հարվածել է համագյուղացու մեքենային, վիճել են և դանակահարել

ԿԳ նախարար Լևոն Մկրտչյանը մասնակցել է «Աշխարհի մեծ դաս»-ին

ՀՀ կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանը Հերացի ավագ դպրոցում ներկա է գտնվել «Աշխարհի մեծ դաս» միջոցառմանը՝ նվիրված ՄԱԿ-ի «Կայուն զարգացման 2030 օրակարգում» ներառված նպատակներին:

ԿԳՆ-ից  հայտնում են, որ նախարարը հանդես է եկել դասախոսությամբ, պատասխանել դպրոցականների հարցերին: Բաց դասին ներկա են եղել նաև Երևանի Մ. Հերացու անվան պետական բժշկական համալսարանի ռեկտոր Արմեն Մուրադյանը, Հայաստանում ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի (ՅՈՒՆԻՍԵՖ) ներկայացուցիչ Տանյա Ռադոչայը:

Իր խոսքում ԿԳ նախարարը, անդրադառնալով «Աշխարհի մեծ դասի» ընդհանուր գաղափարին, նշել է, որ տեխնոլոգիական առաջընթացն հնարավորություն է տվել զգալ աշխարհի ցանկացած անկյունում տեղի ունեցող ցանկացած իրադարձություն՝ կյանքի, կենցաղի ու մտածողության վրա:

«Մենք մեկ միավորի լիարժեք անդամ ենք արդեն ավելի քան 25 տարի, քանի որ մեր երկիրը կարողացավ այս տարիների ընթացքում ձևավորել իր անկախությունը: Դուք` աշակերտներդ, անկախության հերթական սերունդն եք, որովհետև ծնվել եք անկախ Հայաստանում և կրելու եք անկախ պետության քաղաքացիական պարտավորություններ: Սա նշանակում է` մենք պետք է հասկանանք և գնահատենք` ինչի՞ տեր ենք այսօր և ինչո՞վ ենք ներկայանալու աշխարհին:

Մեզ համար այս բանաձևը դեռևս 5-րդ դարում տվել է մեծ պատմահայր Խորենացին` ասելով` թեև մենք փոքր ազգ ենք, բայց մեր երկրում էլ, մեր ժողովրդի հետ էլ կատարվում են իրադարձություններ, որոնք արժանի են հիշատակման: Այսինքն` աշխարհում ժողովուրդները հիշվում և հիշատակվում են իրենց անցյալով, ներկայով և ապագային ուղղված նպատակադրումներով: Մենք այն ժողովուրդներից ենք, որոնք միշտ կարողացել են իրենց ձեռագիրն ունենալ աշխարհի մեծ գրադարանում:

Ավելի քան 7000 տարվա պատմությամբ իրավունք ունենք այս աշխարհում ունենալ մեր տեսակին համարժեք, միայն մեզ հատուկ փոքրիկ գրադարակը»,-նշել է ԿԳ նախարարը և հավելել, որ ՄԱԿ-ը մինչև 2030թ. աշխարհի զարգացման համար տվել է 17 առաջնահերթություններ, որոնց իրագործմամբ մարդկությունն ավելի բարձր որակի կհասնի:

«Այդ առաջադրանքներն, իհարկե, մինչև 2030-ը մասամբ կլուծվեն, բայց ընդհանրապես, մարդկությունն իբրև ամբողջություն, իր համար միշտ առաջադրանքներ է ստեղծում: Ամենակարևոր առաջադրանքը մենք ստացել ենք աստվածային ձևով` դրանք պատվիրաններն են: Յուրաքանչյուր քաղաքակրթություն ձևավորում է իր սկզբունքները, որոնց կյանքի կոչելու ընթացքում էլ աստիճանաբար կյանքը բարելավվում է: Յուրաքանչյուր սերունդ պարտավոր է իր նախորդ սերնդից որոշ արժեքներ ստանալ և պահպանելով դրանք` հաջորդ սերնդին ավելի շատ բան փոխանցել: Եթե մեր սերունդը կարողանա բացի անկախությունից, ազատագրված Արցախից, նաև ճանաչված Արցախ ու բարեկեցիկ Հայաստան փոխանցել հաջորդ սերնդին, այսինքն՝ ձեզ, դուք էլ ձեր հերթին հաջորդ սերնդին պետք է ավելին փոխանցեք»,-ընդգծել է Լ. Մկրտչյանը:

Նրա խոսքով՝ մեր ժողովուրդը շատ է տեսել անարդարություն և տուժել խաղաղության պակասից, հետևաբար  խաղաղության և արդարության հասնելու ամենաուղիղ ճանապարհը մեր ուժեղացումն է.«Պետք է կարողանանք ամեն ինչ անել, որ Հայաստանը շարունակի մնալ կրթության և գիտության երկիր: Բացի այդ` պետք է կարողանանք մեր հասարակարգը պահել ու քարի վրա քար ավելացնելով առաջ շարժվել»:

Բաց դասին իրենց խոսքն են ասել նաև ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի հայաստանյան ներկայացուցիչ Տանյա Ռադոչայն ու ԵՊԲՀ  ռեկտոր Ա. Մուրադյանը: Աշակերտները հարցեր են ուղղել հյուրերին, որոնք առավելապես վերաբերել են ՄԱԿ-ի Կայուն զարգացման 4-րդ նպատակին, որով սահմանվում է՝ ապահովել ներառական ու համապատասխան որակյալ կրթություն բոլորի համար և խթանել ողջ կյանքի ընթացքում ուսման հնարավորություններ:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում