Ամերիկացի երգչուհի Լեդի Գագան հրատապ կերպով տեղափոխվել է Ռիո դե Ժանեյրոյի կլինիկաներից մեկը։ Այդ մասին երգչուհին հայտնել է իր Instagram-ի էջում։
«Ինձ տեղափոխել են հիվանդանոց։ Դա պարզապես ցավ չէ ազդրի շրջանում կամ հոգնածություն շրջագայությունից, դա շատ ուժեղ ցավ է։ Ես լավ ձեռքերում եմ՝ ամենալավ բժիշկների մոտ»,-նշել է նա։
Կապված սաստիկ ցավերի հետ նա չեղարկել է ելույթը, սակայն խոստացել է բեմ վերադառնալ՝ արտահայտելով իր սերն ու հրապարակելով Ռիոյին նվիրված իր դաջվածքի լուսանկարը։