Thursday, 28 03 2024
Ռուսաստանցիները կորցնում են հետաքրքրությունը Դուբայի նկատմամբ
Ադրբեջանը հրաժարվում է սահմանազատումից՝ Հայաստանին ներկայացնելով ահաբեկիչ և օկուպանտ
Հայկական լեռնաշխարհը պատմականորեն եղել է համաշխարհային քաղաքակրթությունների խաչմերուկ. ՀՀ նախագահ
ԿԳՄՍ նախարարն ու փոխնախարարն այցելել են «Թատրոն տանիքում» այլընտրանքային թատրոն
20:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
ԱԺ պատգամավորներն աշխատանքային այցով կգործուղվեն Բեռլին
ՀՀ կառավարության ուղարկած մարդասիրական օգնությունը հասել է Եգիպտոս. 1– 2 օրում կփոխանցվի Գազայի բնակիչներին
Հայաստանի տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ
Եվրոպական խորհրդի քաղաքական եւ անվտանգության հարցերով կոմիտեի անդամները կայցելեն Հայաստան
Սահմանամերձ գյուղերում բնակարան կառուցելու համար պետական աջակցության ծրագրով նախորդ տարի հաստատվել է 280 շահառուի հայտ
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում
Ուղիղ. այսօր Ավագ Հինգշաբթի է. ոտնլվայի արարողություն և խավարման կարգ Անթիլիայում
18:50
Ռուսաստանը պատրաստվում է նոր մեծ հակահարձակման
«Կովկասի գերուհու» տնօրենը 11մլն․ դրամ է հափշտակել
Համոզված եմ մենք կունենանք սերունդ, որը կապրի ԵՄ անդամ Հայաստանում. Էդգար Առաքելյան
Ավագ հինգշաբթին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում
18:40
ԵՄ-ը մինչև ապրիլ կներկայացնի Ուկրաինային սպառազինությունների մատակարարման պլանը
Իսրայելը ՀԱՄԱՍ-ի 200 զինյալ է լիկվիդացրել Աշ-Շիֆա հիվանդանոցում
«Աշխարհին նոր բազմակողմանի առևտրային համակարգ է անհրաժեշտ». Տոկաև
Գազայում սովը կարող է դիտվել որպես պատերազմի հանցագործություն. ՄԱԿ-ի Մարդու իրավունքների գերագույն հանձնակատար
18:10
«Գերմանիայի հատուկ ծառայությունները չեն իմացել Մերձմոսկվայում նախապատրաստվող ահաբեկչության մասին». Շոլց
18:09
ԱՄՆ-ն 228 մլն դոլար է հատկացրել Բալթյան երկրներին 2024 թ. պաշտպանության համար
Հայկ Մարությանն առաջիկայում կուսակցություն կհիմնի
Ղրղզստանի մայրաքաղաքում ավազամրրիկից շենքեր և ավտոմեքենաներ են վնասվել
18:06
Ֆրանսիայում դադարեցվել է գնացքների երթևեկությունը «Նելսոն» փոթորկի պատճառով
«Սիրիայում, Լիբիայում, Ղարաբաղում կամ այլ տեղ բախվում էինք գլոբալ դաշինքի հակազդեցությանը». Էրդողան
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում
Վանաձորում հղի կնոջ մահվան համար մեղադրանք է առաջադրվել 3 բժշկի
18:01
Նվիրված ու պրոֆեսիոնալ թիմ, ճկուն աշխատելաոճ և գործունեության թափանցիկություն. սա է Հայէկոնոմբանկի հաջողության բանաձևը. Արտակ Առաքելյան
Ալի Նաղիեւը ԵՄ դիտորդական առաքելությունը համարում է «ահաբեկչական»

25-ամյա դադարից հետո, Ծովակի փողոցները լուսավորվել են

Գեղարքունիքի մարզի Ծովակ համայնքում ԽՍՀՄ փլուզումից հետո՝ ավելի քան 25 տարի, արտաքին լուսավորության համակարգ չի եղել։ Ժամանակի ընթացքում էլ ենթակառուցվածքները մաշվել են և շարքից դուրս եկել։

Կարևոր համարելով համայնքների զարգացումը, Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամը (FPWC) և ՎիվաՍել-ՄՏՍ-ը «Այլընտրանքային էներգիա» նախագծի շրջանակում, կարգավորել են գյուղի հիմնական փողոցների լուսավորության հարցը։ Ծրագրի արդյունքում՝ տեղակայվել է 50 LED լուսարձակով արտաքին լուսավորության համակարգ: Լուսավորվել է 1800 մետր երկարությամբ տարածք:

Նորակառույց էներգախնայող համակարգի գործարկմանը ներկա են եղել ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը, FPWC-ի հիմնադիր Ռուբեն Խաչատրյանը, համայնքի ղեկավար Գարիկ Հակոբյանը և բնակիչները:

«Այն ճանապարհը, որն ընտրել ենք համայնքներում ենթակառուցվածքներ զարգացնելու համար, արդարացված է և՛ տնտեսական, և՛ բնապահպանական, և՛ բարոյական տեսանկյունից: Առաջին հայացքից տպավորություն է ստեղծվում, որ ծրագրով լուծվում է միայն լուսավորության խնդիրը: Իսկ երկարաժամկետ կտրվածքով կարգավորվում են առավել կարևոր հարցեր. Էներգախնայողություն, ֆինանսական միջոցների արդյունավետ կառավարում, սեփական հողն ու երկիրը շենացնելու՝ գյուղացուն փոխանցվող վստահություն: Սա մի ծրագիր է, որի արդյունավետության հաշվարկն սկսվում է լուսավորվելու պահից և շարունակվում տարիների ընթացքում»,-ասել է ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը:

Ի տարբերություն էլեկտրական լամպերի, LED լամպերն առավել արդյունավետ ու դիմացկուն են, կարող են անհամեմատ ավելի երկար ծառայել՝ սպառելով 80 տոկոսով պակաս էլեկտրաէներգիա: Արտաքին լուսավորության բնապահպանական և էներգախնայող այս համակարգի ներդրման շնորհիվ, գյուղերն էականորեն կրճատում են իրենց ֆինանսական բեռը՝ խնայված միջոցներն ուղղելով համայնքային կյանքի աշխուժացմանը:

Լուսարձակներն ամռանը գյուղի փողոցները կլուսավորեն 21:00-ից մինչև 00:00, իսկ ձմռանը՝ 18:00-ից մինչև 23:00: Տոնական օրերին լուսավորությունը կապահովվի ամբողջ գիշեր:

Ծովակ համայնքում 1827-1828 թվականներին բնակություն են հաստատել Արևմտյան Հայաստանի Մշո գավառից գաղթածները: 1920-ական թվականներից Ծովակը հայտնի է եղել իր նավահանգստով, որտեղիցիրականացվել է նավթամթերքի և տորֆի տեղափոխում: Հին գյուղի ավերակների և բնակիչների մասին վկայություններ կան ներկայիս գյուղի տարածքի արևմտյան բարձրադիր մասում:

Մոտ 3500 բնակիչ ունեցող գյուղում հիմնականում զբաղվում են մանր ու խոշոր եղջերավորներիանասնաբուծությամբ, թռչնաբուծությամբ, կարտոֆիլի և հացահատիկային բույսերի, ինչպես նաևբանջարաբոստանային, կերային կուլտուրաների մշակմամբ:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում