Թբիլիսիում ընթացող շախմատի աշխարհի գավաթի քառորդ եզրափակչում քիչ առաջ Արոնյանը սպիտակ ֆիգուրներով փայլուն ոճով առավելության հասավ Ուկրաինան ներկայացնող Վասիլի Իվանչուկի նկատմամբ: Վերջինս հանձնվեց արդեն 24-րդ քայլում:
Վաղը կկայանա դասական շախմատի 2-րդ պարտիան, որը մեր գրոսմայստերը կանցկացնի սև խաղաքարերով: