Thursday, 18 04 2024
00:58
Հայաստանի հավաքականն ընկերական խաղում զիջեց Չեխիային
00:54
Վրաստանի ֆուտբոլի ազգային թիմը Եվրոպայի առաջնության ուղեգիր նվաճեց
22:12
Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմը Երևանում զիջեց Կոսովոյին
14:53
2 ոսկե, 1 արծաթե, 1 բրոնզե մեդալներ. աշխարհի գավաթի արդյունքները
15:46
Ավելին կարող էի, կուղղեմ սխալներս. Եվրոպայի կրկնակի չեմպիոն Գոռ Սահակյան
15:44
Ուժերս հավաքեցի, կռիվ տվեցի ու առաջին տեղը գրավեցի. Ալեքսանդրա Գրիգորյան
15:42
Արեցի՝ ինչ կարող էի ու հաղթեցի. Եվրոպայի չեմպիոն Վարազդատ Լալայան
15:41
Չեմպիոնության ճանապարհը հեշտ չէր. Հակոբ Մկրտչյան
15:40
Մեդալի գույնը կապ չունի. կարողացա խոստումս պահել, բարձրացնել մեր դրոշը, Հռիփսիմե Խուրշուդյան
21:10
Զուռնա-դհոլով ու դափնիներով դիմավորեցին չեմպիոններին
16:11
Չեմպիոնության համար էի գնացել, հավատում էի, որ կհասնեմ. Արման Անդրեասյան
16:10
Նախ՝ ադրբեջանցի, հետո էլ՝ թուրք մրցակիցներին հաղթեց 10-0 հաշվով ու դարձավ Եվրոպայի քառակի չեմպիոն
Ինչպես գործարքի գնալ ռուսների հետ․ Մանրամասներ Սևիկյանի տրանսֆերից
300․000 եվրո` Ռուսաստանից գնալու համար․ Հայ ֆուտբոլիստի որոշման արժեքը․․․
Մխիթարյանի պատմական ցուցանիշը․ Հայ ֆուտբոլիստը` լավագույն հնգյակում
12:45
Հայաստանի ռեկորդն առանց աշխարհի չեմպիոնի
Լավագույն տղերքը վերադառնում են․ Ֆուտբոլը փրկելու առաջին քայլը․․․
Ռուսաստանի լավագույններն առանց ռուսների․ Ո՞վ կհաջորդի Զախարյանին
«Փյունիկի» պատասխանը ՀՖՖ-ին․ Արթուր Սողոմոնյանը կփոխի՞ որոշումը
Սպերցյանը՝ «Յուվենտուսի» դիտակետում․ Ե՞րբ կկայանա գործարքը
Տարվա գործարքը․ Նոր պայմաններ Հայաստանի լավագույն ֆուտբոլիստի համար
Հաղթել ենթախմբում․ Ինչ է սպասվում Հայաստանի հավաքականին 2024 թվականին
Հայաստան-Ալբանիա․ 2024 թ․ առաջին մեծ իրադարձությունը հայկական սպորտում
2023 թվականի Հայաստանի 10 ամենթանկ ֆուտբոլիստները
12:40
Պատական հաջողություն Երևանում․ 2023 թվականի ոսկե փայլատակումը հայկական սպորտում
12:40
+128 մեդալ․ Հայաստանի նոր ռեկորդը սպորտում
Ինչ է արել Պետրակովը Հայաստանի հավաքականի համար․ Թվեր և փաստեր
Ալեքսանդր Պետրակովը՝ Հայաստանի 2023 թ. լավագույն մարզիչ
Հենրիխ Մխիթարյանը՝ Հայաստանի 2023 թ. լավագույն ֆուտբոլիստ
ՀՖՖ-ի որոշումը Պետրակովի վերաբերյալ․ Գալիք տարվա մեր նպատակը․․․

Լևոնը ոչնչացրեց ռուսներին. Ինչ ակնկալել հայ-ուկրաինական դիմակայությունից

Թբիլիսիում ընթացող շախմատի աշխարհի գավաթի խաղարկության քառորդ եզրափակչում այսօր Լևոն Արոնյանը դասական շախմատի առաջին պարտիան կանցկացնի ուկրաինացի Վասիլի Իվանչուկի հետ: 90-ականների Ուկրաինայի ուժեղագույն գրոսմայստերը ընթացիկ խաղարկությունում փայլուն խաղ է ցուցադրում: 1/8-րդ եզրափակչում Իվանչուկը 1.5-0.5 հաշվով առավելության էր հասել ՖԻԴԵ-ի դասակարգման աղյուսակի 12-րդ հորիզոնականում գտնվող հոլանդացի Անիշ Գրիի նկատմամբ: 1/16-րդ եզրափակչում էլ Արոնյանի մրցակիցը պայքարից դուրս էր թողել ՖԻԴԵ-ի աղյուսակի 3-րդ տեղում գտնվող ռուսաստանցի Վլադիմիր Կրամնիկին՝ մատուցելով մրցաշարի գլխավոր անակնկալներից մեկը:

Աշխարհի գավաթի խաղարկությանը հետևող մասնագետների կարծիքով՝ 48-ամյա Իվանչուկը նոր որակի շախմատ է խաղում և հաղթողի գլխավոր հավակնորդներից է: ՖԻԴԵ-ի դասակարգման աղյուսակում ուկրաինացի գրոսմայստերը 2727 գործակցով միայն 32-րդն է: Անցյալ տարի Իվանչուկը նվաճել էր արագ շախմատի աշխարհի չեմպիոնի կոչումը, ինչը նշանակում է, որ դասական պարտիաներից հետո հավասար հաշվի դեպքում ականատեսը կլինենք էլ ավելի լարված դիմակայության: 2007 թվականին Իվանչուկը նվաճել է կայծակնային շախմատի աշխարհի չեմպիոնի կոչումը:

Նշենք, որ արագ և բլից շախմատ ձևաչափում բավական հաջող է խաղում նաև Արոնյանը: Վերջինս արագ շախմատի աշխարհի չեմպիոն է դարձել 2009 թվականին, իսկ մեկ տարի անց դարձել նաև կայծակնային շախմատի աշխարհի չեմպիոն:

Նշենք նաև, որ աշխարհի գավաթի խաղարկության եզրափակչի մասնակիցները իրավունք են ստանալու մասնակցելու աշխարհի չեմպիոնի հավակնորդի մրցաշարի, որը տեղի կունենա եկող տարվա մարտին: Թեև Թբիլիսիում ընթացող մրցաշարը կարգով զիջում է աշխարհի անհատական առաջնությանը, այդուհանդերձ՝ Արոնյանի համար մեծ նվաճում կլինի աշխարհի գավաթին տիրանալը:

«Ես երբեք չեմ հրաժարվի աշխարհի չեմպիոն դառնալու նպատակից: Երբ ես հետ կանգնեմ աշխարհի չեմպիոնի կոչման համար պայքարից, կնշանակի, որ կարիերաս ավարտված է»,- հայտարարել էր վերջերս Նորվեգիայի Ստավանգեր քաղաքում Norway Chess 2017 գերմրցաշարի հաղթողի կոչումը նվաճած Արոնյանը:

Կարելի է ասել, որ աշխարհի գավաթի խաղարկությունը մեր գրոսմայստերի համար մի նոր հանգրվան է բաղձալի նպատակին հասնելու ճանապարհին: Թբիլիսիում, բացի Կրամնիկից, պայքարից դուրս է մնացել նաև աշխարհի գործող չեմպիոն Մագնուս Կարլսենը: Ինչ վերաբերում է Արոնյանի ներկայիս մարզավիճակին, նշենք, որ 1/8-րդ եզրափակչում ռուսաստանցի Դուբովի դեմ մեր շախմատիստը ցույց տվեց դասագրքային շախմատ: Վերջնախաղում ունենալով մինիմալ առավելություն՝ Արոնյանը պայքարեց մինչև վերջ: Դուբովը 5 ժամ և 10 րոպե դիմադրելուց հետո հանձնվեց:

Տպավորիչ էր նաև Արոնյանի հաղթանակը ռուսաստանցի մեկ այլ ներկայացուցչի՝ Մաքսիմ Մատլակովի նկատմամբ: Այս դիմակայությունում դասական, արագ և բլից պարտիաներից հետո հաշիվը հավասար էր՝ 3:3: Արմագեդոն շախմատի առաջին պարտիայում մեր գրոսմայստերն ուղղակի նվաստացրեց մրցակցին՝ մատ անելով նրան: Նշենք, որ նման մակարդակի մրցաշարերում շախմատային մատը բացառիկ երևույթ է:

«Լևոնը ուղղակի նվաստացրեց ռուսներին՝ հաղթելով Մատլակովին, այնուհետև Դուբովին: 1/8-րդ եզրափակչում պայքարը թողեց մեր միակ հույսը՝ Ջոբավան, և մեզ ոչինչ չի մնում անելու, քան երկրպագել հարևան երկրի առաջատար գրոսմայստերին՝ Արոնյանին: Ես հիացած եմ նրա խաղով: Ռուսներին ոչնչացնելուց հետո, կարծում եմ, Լևոնի զոհը կլինի նաև ուկրաինացի Իվանչուկը: Սրտանց ցանկանում եմ, որ Թբիլիսիում տեղի ունեցող շախմատային տոնը ավարտվի Արոնյանի հաղթանակով»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց աշխարհի գավաթի խաղարկությունը լուսաբանող վրացի մարզական վերլուծաբան Գեորգի Խունջուկաշվիլին:

«Արոնյանը աշխարհի 5 ուժեղագույն շախմատիստների շարքում է: Այս դիմակայությունում հայ գրոսմայստերը ֆավորիտ է: Ու չնայած Իվանչուկը լավ մարզավիճակում է, հուսանք, որ Լևոնը կհաղթի և դուրս կգա կիսաեզրափակիչ»,- հավելեց մեր զրուցակիցը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում