ԱՄՆ-ը նոր պատժամիջոցներ է սահմանել Իրանի դեմ։ Պատժամիջոցային ցուցակում են ներառվել Իրանի 7 քաղաքացիներ և Ուկրաինայում գտնվող 2 ավիաընկերություններ, որոնք, Վաշինգտոնի կարծիքով, մասնակից են Թեհրանի հրթիռային ծրագրի զարգացմանը, և 2 իրանական համակարգչային ցանցեր, որոնց մեղադրել են ԱՄՆ Ֆինանսների նախարարության դեմ ցանցահենային հարձակումների մեջ։ Այս մասին հայտնում է svoboda.org-ը։
Այս պահից սկսած սառեցվում են նրանց բոլոր ամերիկյան ակտիվները, իսկ ԱՄՆ քաղաքացիներին արգելվում է նրանց հետ գործարար կապերի մեջ մտնել։
Վաշինգտոնը մեղադրում է Իրանին 2015 թվականին Թեհրանի և աշխարհի 6 առաջատար տերությունների միջև ստորագրված միջուկային համաձայնագրի խախտմամբ հրթիռային և միջուկային ծրագրերը զարգացնելու գաղտնի փորձերի մեջ։