Ֆրանսիական նորաձևության տուն Givenchy-ն իր Instagram-ի էջում ցուցադրել է գովազդային արշավի համար նոր տեսանյութի թիզերը, որում գլխավոր դերով հանդես են գալիս կատուները։
Հոլովակը նկարահանվել է սև-սպիտակ գույներով՝ Ստիվեն Մեյզելի կողմից։ Դրանում զուգահեռներ են անցկացվում կատվի և կնոջ արտաքինի միջև, օրինակ՝ համեմատվում են կնոջ ու կատվի աչքերը։
Օգոստոսի սկզբին նորաձևության տունը ներկայացրել է դիմահարդարման նոր՝ աշուն-ձմեռ հավաքածուն՝ սադափափայլ մասնիկներով ստվերաներկ, «վինիլային» էֆեկտով փայլ-շրթներկ, Noir Revelateur շրթունքի մատիտ և այլն։