ԵՄ-ն առաջնորդվում է Մարդու իրավունքների եվրոպական դատարանի դիրքորոշմամբ, և այդ դիրքորոշման համաձայն՝ Հայաստանում չկան մարդիկ, որոնք որպես քաղբանտարկյալներ են բնութագրվում։ Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանը հայտարարել է Հայաստանում Եվրամիության պատվիրակության ղեկավար, դեսպան Պյոտր Սվիտալսկին:
Հարցին՝ արդյոք Հայաստանում քաղբանտարկյալներ կա՞ն, ինչպես պնդում են մի շարք հասարակական կազմակերպություններ և ընդդիմությունը, դեսպանը նշեց․ «Մենք քննարկում ենք այդ մարդկանց ընկալումները, մենք հարցումներ ենք անցկացնում։ Ես գնահատում եմ հանգամանքը, որ այդ թեման քննարկելու ցանկության պարագայում կարող եմ դա հանգիստ անել իրավապաշտպանների, օրենսդիր մարմինների ներկայացուցիչների հետ»։