Thursday, 25 04 2024
Քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցողը մեղադրվում է ծեծի և խուլիգանության համար
Դեպի ուր կհոսեն ներքաղաքական «ստորջրյա» լիցքերը
Ռուբեն Վարդանյանին թույլ է տրվել խոսել ընտանիքի հետ. hարազատները խնդրել են դադարեցնել հացադուլը
Իսրայելի ռազմաօդային ուժերը հարվածներ են հասցրել Լիբանանում «Հեզբոլլահի»-ի օբյեկտներին
20:30
Ջամայկայում հայտարարել են հանրապետություն հռչակվելու մտադրության մասին
20:20
Հայիթիի վարչապետի հրաժարականից հետո այդ պաշտոնը ժամանակավորապես վստահվել է Միշել Պատրիկ Բուավերին
ՀՀ ԱԺ նախագահը և Սենատի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի ղեկավարը քննարկել են Հայաստան-ԵՄ վիզաների ազատականացումը
20:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
19:50
ՄԱԿ-ի հատուկ զեկուցողը կոչ է անում պատժամիջոցներ սահմանել Իսրայելի դեմ
Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տեղադրվել է 20 սյուն
Հիվանդության 829 կեղծ պատմագրի հիման վրա պետությունից հափշտակվել է մոտ 263,5 մլն հազ. դրամ. գործն ուղարկել է դատարան
Սիրիայի խորհրդարանի փոխնախագահն աջակցություն է հայտնել ՀՀ և Ադրբեջանի միջև սահմանազատման ու սահմանագծման գործընթացին
Եվրոպոլը Վրաստանի 9 քաղաքացու է ձերբակալել Եվրոպայի գրադարաններից հազվագյուտ գրքերի գողության գործով
Զրույց Արման Բաբաջանյանի հետ
19:00
Բուլղարիայի խորհրդարանը պաշտոնանկ է արել խոսնակին
18:50
Եվրոպան պետք է ավելացնի պաշտպանությունը և ցույց տա, որ ԱՄՆ-ի վասալը չէ. Մակրոն
18:40
Վենետիկը մեկօրյա այցելուներից մուտքավճար կգանձի
Ռուսաստանում «դեղին տեղումներ» են հայտնվել աֆրիկյան ավազամրրիկի պատճառով
18:20
Լեհաստանը համազարկային կրակի ռեակտիվ համակարգեր և կառավարվող հրթիռներ է ձեռք է բերել Հարավային Կորեայից
18:10
ԱՄՆ-ն գաղտնի կերպով հեռահար ATACMS հրթիռներ է ուղարկել Ուկրաինա. ամերիկյան ԶԼՄ-ներ
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում
Վրաստանում 4 մարդ է ձերբակալվել Եվրոպայի գրադարաններից 18-19-րդ դարերի գրքերի գողության առնչությամբ
Ի՞նչ է ասել Պուտինն Ալիեւի ականջին
ՀԱՄԱՍ-ը Իսրայելին մեկամյա զինադադար է առաջարկել
Ալիևի երկու երեսը
17:40
Իսպանիայի վարչապետը դադարեցրել է պարտականությունների կատարումը կնոջ հանդեպ մեղադրանքների պատճառով
Գևորգ Պապոյանն ու Սերգեյ Կոպիրկինը քննարկել են հայ-ռուսական առևտրատնտեսական հարաբերությունների ընդլայնման հարցեր
17:37
Ուկրաինացի օդաչուները Ֆրանսիայում մարզվում են F-16 կործանիչների վրա
Պապոյանն ընդունել է ՀԲ-ի հայաստանյան գրասենյակի ղեկավարին
Տավուշում խուլիգանության գործով կալանավորվել է «Մարտական եղբայրության» անդամներից մեկը

Դեսպան Ռիչարդ Միլսը՝ Սասնա ծռերի գործի, կոռուպցիայի դեմ պայքարի ու ներդրումների մասին. «Ա1+»

Հայաստանում Ամերիկայի Միացյալ Նահանգների դեսպան պարոն Ռիչարդ Միլսը բացառիկ հարցազրույց է տվել «Ա1 հեռուստաընկերությանը։

Պարոն դեսպան, մերհարցազրույցի օրը համընկել է վարչապետ Կարեն Կարապետյանի  նշանակման  մեկ տարվա հետ։ Եվ սկսենք Կառավարության ու Ձեր հարաբերություններից։ ԱՄՆ -Հայաստան  տնտեսական  համագործակցությունը հայաստանցիներին հուզող հարցերից է։  Ձեր գնահատմամբ, Հայաստանի նոր  կառավարության օրոք որքանո՞վ է  բարելավվել  ներդրումային միջավայրը։  Կա՞ն արդյոք ամերիկյան ընկերություններ, որ պատրաստվում են գալ այստեղ,  ներդրումներ կատարել։ Կոնկրետ, արդենիսկ տեսանելի  արդյունքներ ունե՞նք։

 Ռիչարդ Միլս – Նախ՝ շնորհակալ եմ Ձեր լսարանի առաջ հանդես գալու հնարավորության համար։ Չէի ասի, որ այստեղ՝ Հայաստանում, շատ ամերիկյան ընկերություններ կան, բայց ամերիկյան ընկերությունների շրջանում կա հետաքրքրություն շուկայի նկատմամբ։ Մենք փորձում ենք շուկայի հնարավորությունները ներկայացնել նրանց։ Ինչպես նշեցիք, լրանում է վարչապետի պաշտոնավարման մեկ տարին, նաև Միացյալ նահանգներում մենք ունենք նոր վարչակազմ,և նշանակալի է այն հանգամանքը, որ երկու երկրների կողմից էլ տնտեսական հարաբերությունները կարևորվում և շեշտադրվում են։

Գործարար համայնքում հետաքրքրությունից զատ, մենք տեսնում ենք նաև կառավարությունների մակարդակում հետաքրքրություն՝ գործարար-տնտեսական կապերի խթանման ուղղությամբ։ Երեկ ունեինք պատվիրակություն Միացյալ նահանգներից՝ ԱՄՆ Առևտրի ներկայացուցչի գրասենյակի ներկայացուցիչները, որոնք այստեղ էին՝ խոսելու, ներկայացնելու այն հնարավորությունները, որոնք թույլ կտան Հայաստանին ապրանքների արտահանում իրականացնել Միացյալ նահանգներ։

Տեղին չի լինի նշել կոնկրետ ընկերությունների անուններ, որոնք հետաքրքրված են տնտեսավարելու հեռանկարով, սակայն ես կնշեմ ոլորտները, որտեղ կա ամերիկյան ներդրումների հետաքրքրությունը, մասնավորապես՝ հետաքրքրված են Տեղեկատվական տեխնոլոգիաների, զբոսաշրջության, էներգետիկայի, հանքարդյունաբերության, գյուղատնտեսության ոլորտներով։

Մենք նախանձով ենք նայում մեր հարևաններից որոշներին, որտեղ ամերիկյան կապիտալն ավելի շատ է ներկայացված, քան Հայաստանում։ Վստահ եմ՝ ամերիկացի գործարարները կիսվել են Ձեզ հետ, թե ինչու են վարանում Հայաստան գումար բերելու, բիզնես սկսելու հարցում։

 Ռիչարդ Միլս – Ուզում եմ նշել գործարար շրջանակների հետաքրքրությունը Հայաստանում ներդրումների նկատմամբ, իրազեկվածությունը Հայաստանում առկա հնարավորությունների մասին, այն պլյուսների մասին, որ կան Հայաստանում օտարերկրյա ներդրողների համար։

Համար մեկ գործոնը կնշեմ այն, որ Հայաստանում կա բարձր որակավորում ունեցող աշխատուժ։ Ցանկացած ներդրող՝ լինի ամերիկացի, չինացի կամ գերմանացի, երբ դիտարկում է ներդրում կատարելու հնարավորությունները, կարևորում է գործարար միջավայրը։ Եվ այստեղ, անշուշտ, շտկման կարիք ունեցող ոլորտներ կան։ Կառավարության հետ այս հարցերի շուրջ անկեղծ, շիտակ քննարկումներ ունեցել ենք, վարչապետի հետ խոսել ենք այս հարցերի շուրջ, նա հարցրել է՝ ի՞նչն է մտահոգում ամերիկյան գործարարներին, և ես ներկայացրել եմ մեզ մտահոգիչ հարցերի շրջանակը։

Առանձնացնեմ մի քանիսը, մասնավորապես՝ մեծ կարևորություն ունի մտավոր սեփականության իրավունքների պաշտպանությունը։ Եթե ամերիկյան ընկերությունը աշխատում է իր բրենդի ձևավորման, զարգացման շուրջ, այնպիսի ընկերություն, ինչպես օրինակ, ՄաքԴոնալդսն է կամ մյուսները, ապա կարևոր է , որ նրանք իմանան, եթե իրենց բրենդն անօրինական կերպով օգտագործվի, դրա դեմ կլինեն անհրաժեշտ միջոցառումներ։

Մտավոր սեփականության իրավունքների ապահովումը կարևոր է նաև հայաստանյան տնտեսավարողների համար։ Հայաստանում ՏՏ ոլորտի շատ երիտասարդներ աշխատում են, ձևավորում են ծրագրային ապահովումներ, բջջային հավելվածներ և անչափ կարևոր է, որ նրանք, որ օգտագործում են այդ ծրագրերը, հավելվածները, վճարեն դրա դիմաց, ոչ թե գողանան կամ կրկնօրինակեն այն։

Մյուս մտահոգությունները, որ հնչեցվում են, վերաբերում են թափանցիկության բացակայությանը, մաքսային կանոնակարգերին, բիզնես ոլորտի հարկային համակարգին, և նաև դատական համակարգի հետ կապված մտահոգություններ կան։ Ամերիկյան ընկերությունների համար անչափ կարևոր է, որ եթե բիզնեսի հետ կապված որևէ դատավեճ լինի, դատարանը կարողանա այնպիսի մոտեցում ցուցաբերել, ինչպիսի վերաբերմունք կցուցաբերվեր մնացածների նկատմամբ։

Կոռուպցիա։ Դեռ այս տարվա  սկզբին Դուք քննադատեցիք Հայաստանի իշխանություններին, նշելով, որ  վարչապետի  գլխավորած  Հակակոռուպցիոն  խորհուրդը առաջընթաց չի գրանցել։ Եվ արդեն  Հայաստանում ստեղծում են  հերթական մարմինը՝ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը։  Խոստանում են,  որ նախորդից  դրականորեն կտարբերվի։  Ձեր կարծիքով, ի՞նչն է մեզ խանգարում  տեսանելի  առաջընթաց  ունենալ և արդյո՞ք  այս անգամ  լավատես  լինելու հիմքերունենք։

 Ռիչարդ Միլս – Ցանկացած երկրում, ցանկացած հասարակության մեջ կոռուպցիայի դեմ պայքարում հաջողության հասնելու համար կարևորվում է քաղաքական կամքը ամենավերին օղակից, օրենքների հավասար կիրառումը։ Վերջին մեկ տարվա ընթացքում, այն, ինչ հուսադրող է ինձ համար այն է, որ Կառավարության կողմից լրջորեն գիտակցվում է կոռուպցիայի խնդիրը և նաև գիտակցվում է, որ հասարակությունը ցանկանում է, որ Կառավարությունն այդ խնդիրը կարգավորի։ Վարչապետի, փոխվարչապետի, Արդարադատության նախարարների, Դատախազի, Հատուկ քննչական ծառայության և մյուսների հետ մենք խոսել ենք այս հարցերի շուրջ։

Կարևոր է, որ օրենքները կիրառվեն, ապահովվի հավասարությունը դատական համակարգում և բոլոր նրանք, ովքեր կաշառքի կամ կոռուպցիոն դրսևորումների հետ առնչություն կունենան, ենթարկվեն պատասխանատվության։ Իրավացի եք, որ հակակոռուպցիոն խորհրդի կողմից վերջին մեկուկես-երկու տարիների ընթացքում առաջընթացի բացակայության վերաբերյալ ես իմ մտահոգությունը հայտնել եմ։

Քանի որ մենք ունենք բարեկամներ Հայաստանի կառավարության, քաղաքացիական հասարակության շրջանակներում, մենք կարողացանք նշել, որ մենք ցանկանում ենք վերանայել հակակոռուպցիոն խորհուրդը, որ թերևս դա ամենաարդյունավետ մոտեցումը չէ։ Հակակոռուպցիոն խորհրդի համար մեր կողմից նախատեսված ֆինանսական աջակցությունն ամբողջովին չի հատկացվել, 10%-ից պակաս գումարն է հատկացվել, մնացած գումարները մինչև այժմ դեռևս կան և մենք այս պահին շարունակում ենք խոսել կառավարության հետ, որպեսզի կարողանանք գտնել այն ուղիները, որտեղ առավել օգտակար ձևով հնարավոր կլինի ուղղորդել այդ միջոցները, միգուցե՝ մեկ այլ նպատակով։

Ես ձեզ պարզ կասեմ. այդ գումարները ամերիկյան հարկատուների միջոցներն են և ինձնից առավել մեկը շահագրգռված չէ,որ այդ միջոցներն առավել արդյունավետ օգտագործվեն։ Մենք ցանկանում ենք արդյունքներ տեսնել, արդյունքներ Կառավարությունից, եթե մենք շարունակելու ենք այս ոլորտում միասին աշխատել։ Ես, Միացյալ նահանգների կառավարությունը ցանկանում ենք ի վերջո արդյունքներ տեսնել կոռուպցիայի դեմ պայքարում, գործեր տեսնել թերևս նաև ազդեցիկ մարդկանց դեմ, ովքեր ներգրավված են նման գործելակերպերում։

Վարչապետի պաշտոնավարման ժամանակահատվածում տեսել են կոռուպցիայի հետ կապված գործեր դատավորների նկատմամբ։ Այդ գործերը դեռ քննության ընթացքում են, և դրանց վերջնական հանգուցալուծումը չկա։ Ուզում եմ նշել, որ պետք է լինեն այլ գործեր ևս՝ քաղաքական, տնտեսական ազդեցիկ կապեր ունեցող մարդկանց հետ, որոնք միգուցե ներգրավված են կոռուպցիայի հետ կապված գործերում։

Կարծում ենք, հետևում եք «Սասնա ծռեր» խմբի անդամների, ընդդիմադիր Ժիրայր Սեֆիլյանի դատավարություններին։ Խոչընդոտվում է փաստաբանների մուտքը դատարան, ինչի արդյունքում մեղադրյալները զրկվում են պաշտպանության իրավունքից և դատական պրոցես է ընթանում՝ որոշ դեպքերում առանց ամբաստանյալների, որոշ դեպքերում՝առանց փաստաբանների։ Ձեր կարծիքով, սա մարդու իրավունքների պաշտպանության, այդ գաղափարների հետ ընդհանրապես առնչություն ունեցո՞ղ իրավիճակ է։ 

 Ռիչարդ Միլս – Մենք հետևում ենք այդ գործերի ընթացքին, բայց ես, որպես Միացյալ նահանգների դեսպան Հայաստանի իրավական համակարգում քննվող որևէ գործի վերաբերյալ որևէ մեկնաբանություն չեմ կարող անել։ Ընդհանուր առմամբ մենք ակնկալում ենք, որ Հայաստանի իրավական համակարգում այս և ցանկացած գործընթացի հետ կապված, ապահովվեն իրավունքները և պատշաճ դատավարական ընթացակարգերը։

Դրա համար կարևոր է, որ կանոնները հստակ լինեն՝ ովքեր իրավունք ունեն լինել դատարանի դահլիճում, ինչ կարող են իրենց հետ ունենալ, մեր օրերում շատ կարևորվում է անվտանգության ապահովման հարցը։ Դատարան մուտքի հասանելիության հետ կապված ես միայն մեկ մեկնաբանություն կնշեմ՝ կարևոր է, որ լինեն հստակ կանոններ՝ ովքեր կարող են մուտք գործել, արդյո՞ք խուզարկություն լինելու է, թե ոչ։ Միացյալ նահանգներում մենք ունենք դեպքեր, երբ խուզարկություն է կատարվում, դա պայմանավորված է նախկինում գրանցված դեպքերի հետ, երբ դատական դահլիճում տեղի են ունեցել բռնության դրսևորումներ։ Ես կուզենայի Հայաստանի դատավորներին, փաստաբաններին, հորդորել, որպեսզի հստակեցնեն այս մասով կանոնները և պահանջները։

 

Հարցազրույցն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում