Saturday, 20 04 2024
Որոնվող տղամարդը հայտնաբերվել է «Նահատակ» կոչվող հանդամասում
00:45
Տղամարդն ինքնահրկիզվել է Նյու Յորքի դատարանի շենքի մոտ` Թրամփի գործով լսումների ժամանակ
Մայրաքաղաքում բացօթյա առևտուրն արգելվում է
ՀՀ և Ադրբեջանի պայմանավորվածությունների կյանքի կոչումը կբերի խաղաղություն նաև ողջ տարածաշրջանում. պատգամավոր Գրիգորյան
00:12
«Սահմանազատման գործընթացի վերաբերյալ հուսադրող լուրեր կան»․ Կլաար
Գավառում մոր կողմից երեխային բռնության ենթարկելու գործը նախաքննության փուլում է
Մայիսի 1-ից ուժի մեջ է մտնում ՃԵԿ խախտման Էլեկտրոնային ծանուցումը նախընտրելու դեպքում 20 տոկոս նվազ բոնուսը
Զառի դպրոցը «հազարապետ» Փաշինյանին հրավիրել է՝ դիտելու «Պապ թագավոր» ներկայացումը
«Սիրո սեղան». AMAA-ի «Հայասա» թատերախումբը փայլեց նորովի
Տավուշից ոչ մի միլիմետր չի հանձնվում. Լիլիթ Մինասյան
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար
Երևանը պնդում է՝ Մինսկի խումբ գոյություն ունի
Ռուսաստանի հեռանալով Երևանն ու Բաքուն կարողանում են պայմանավորվել
Մի՛ դարձրեք հնարավորությունը մամլիչ
Ավանակով գնացել է Կապան՝ գնումներ կատարելու և չի վերադարձել
Մահացել է ԵԱՀԿ ՄԽ ՌԴ առաջին համանախագահ Վլադիմիր Կազիմիրովը
Արամ Ա Վեհափառ Հայրապետն ընդունել է Միջազգային քրեական դատարանի առաջին դատախազ Լուիս Մորենո Օկամպոյին
Իրանն աջակցում է ՀՀ տարածքային ամբողջականությանը և դեմ է միջազգային սահմանների որևէ փոփոխման․ ԻԻՀ դեսպան
Ռուս-ադրբեջանական «մաքուր էջի» աշխարհաքաղաքական սեւագիր կա՞
Ես ճիշտ էի, Փաշինյանին սատարող քաղաքացիական հասարակությունը սխալ
«Գարդման-Շիրվան-Նախիջևան»-ը ողջունում է «Մեծ յոթնյակի»՝ Ադրբեջանին և Հայաստանին ուղղված հայտարարությունը
Հայկազ Նասիբյանը նշանակվել է էկոնոմիկայի նախարարության գլխավոր քարտուղար
Գետնի վրա կվերարտադրվեն ԽՍՀՄ փլուզման պահին իրավաբանորեն հիմնավորված միջհանրապետական սահմանները․Եղոյան
Բաքուն փորձում է փաստերի խեղաթյուրմամբ հարցականի տակ դնել հայկական բազմադարյա ներկայությունը. ԼՂՓԻ միություն
Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման ողջ գործընթացում հիմնվելու են Ալմա-Աթայի հռչակագրի վրա․ Խանդանյան
Հայ-ադրբեջանական նոր պայմանավորվածություն
Սահմանի հստակ ֆիքսումը դառնալու է ՀՀ տարածքային ամբողջականության պաշտպանությանը միտված լեգիտիմ գործոն․ Կոնջորյան
Փրկարարները Գորիսում իրականացրել են հարկադիր քարաթափում
ՀՀ ԿԳՄՍ փոխնախարարը և ԱԶԲ պատասխանատուները քննարկել են դպրոցների սեյսմակայունության հիմնախնդիրը
Հայաստանն էականորեն խորացնում է իր համագործակցությունը Եվրոպական միության և ԱՄՆ-ի հետ. ԱԳ նախարար

Վարչապետից վարչապետ փոխանցվող անկախարդական փայտիկը

Վարչապետ Կարեն Կարապետյանն Ազգային ժողովում հայտարարեց, թե Հայաստանը արտոնյալ պայմանով ամենաէժան գազն է ստանում Ռուսաստանից, և եթե կա մեկը, որը Հայաստանի սահման կբերի ավելի էժան գազ, ապա անմիջապես կկնքեն պայմանագիր նրա հետ:

Հայաստանի կառավարության այս մոտեցումը անշուշտ նոր չէ և հնչում է դեռևս Տիգրան Սարգսյանի վարչապետությունից, երբ հայտարարվում էր, որ Հայաստանին որևէ մեկը չի առաջարկում ռուսականից ավելի էժան գազ: Անգամ այն բանից հետո, երբ Հայաստանում Իրանի նախորդ դեսպանը հայտարարեց, որ մեկի համար կարող են վաճառել 400 դոլարով, իսկ մյուսի համար՝ 100, և որ ամեն ինչ կախված է բանակցությունից, Հայաստանի կառավարությունը շարունակեց պնդել, որ չկա էժան գազ առաջարկող: Հետո այդ պնդումները շարունակվում էին Հովիկ Աբրահամյանի պաշտոնավարման ընթացքում, և ահա էստաֆետի փայտիկը փոխանցվել է Կարեն Կարապետյանին: Ընդ որում, ամենևին բացառված չէ, որ փայտիկը միմյանց փոխանցող վարչապետները ճիշտ են ասում՝ չկա ավելի էժան գազ առաջարկող:

Ամբողջ խնդիրը, սակայն, այն է, թե ո՞րն է տվյալ պարագայում Հայաստանի կառավարության գործառույթը՝ սպասել, թե ո՞վ ավելի էժան գազ կառաջարկի, չստանալ որևէ առաջարկ և դրանով արդարացնե՞լ ներկայիս վիճակը, թե՞ փնտրել էժան գազ առաջարկողների, հանդես գալ տարբեր առաջարկներով և նախաձեռնություններով, որոնք, այսպես ասած, ի պատասխան՝ կառաջացնեն էժան գազի տարբերակներ: Այսինքն՝ հարցը սկզբունքային է և մոտեցման մեջ է, թե ինչ դիրքորոշում, ինչ ելակետ պետք է ունենա Հայաստանն այդ հարցում:

Այլ բան, եթե կառավարությանը գոհացնում են ներկայիս գազը, գինը, մատակարարը, պայմանները, գնագոյացման մեխանիզմները: Այդ դեպքում պետք է հայտարարել ոչ թե այն մասին, որ էժան գազ առաջարկող չկա, այլ այն մասին, որ չկա էժան գազի անհրաժեշտություն, և ամեն ինչ ներկայումս լիովին հնարավորություն է տալիս Հայաստանի կառավարությանը զգալ իրեն երջանիկ, ինչպես հաճախ ասում է Կարեն Կարապետյանը: Բայց կառավարությունը չի հայտարարում այդ մասին, որովհետև այդ դեպքում իրավիճակը կստանա էլ ավելի խայտառակ բնույթ: Իսկ բնույթը ներկայումս խայտառակ է այն պարզ պատճառով, որ Հայաստանում շարունակվում է, այսպես ասած, գազի մոգական գնագոյացումը, երբ կառավարությունը տարփողում է, իբր, Հայաստանի ամենաէժան գազի մատակարարման մասին, սակայն Հայաստանի քաղաքացին գնում է աշխարհում ամենաթանկ գազերից մեկը:

Ընդ որում, զավեշտն այն է, որ Հայաստանի բնակիչներին բնակարաններում աշխարհի ամենաթանկ գազը վաճառում է մի ընկերությանը 100 տոկոսով պատկանող ընկերություն, որը իբրև ամենաէժան գազն է վաճառում Հայաստանին սահմանի վրա: Խոսքը «Գազպրոմի» մասին է, որին 100 տոկոսով պատկանում է «Գազպրոմ Արմենիա» հայաստանյան ընկերությունը: Անգամ այն բանից հետո, երբ Կարեն Կարապետյանի վարչապետ նշանակման առիթով «մաղարիչ» եղավ Հայաստանի հանրությանն ու գազի գինն իջեցվեց ձեռնարկությունների և բնակչության համար, այն միևնույն է՝ շարունակում է լինել ամենաբարձրերից մեկն աշխարհում:

Եվ ամենակարևորը՝ շարունակում է անպատասխան մնալ հանրության պարզ հարցը, թե ինչու և ինչպես է փոքր Հայաստանում ներքին շուկայում գազի գինը կրկնապատկվում՝ սահմանի համեմատ: Այդ անպատասխան հարցն էլ թերևս լավագույն պատասխանն է, թե ինչո՞ւ չկա Հայաստանին արվող այլ՝ ավելի շահավետ առաջարկ: Որովհետև Հայաստանի համար շահավետ այդ առաջարկը շահավետ չի կարող լինել «Գազպրոմի» համար: Իսկ այն, ինչ շահավետ չէ «Գազպրոմի» համար, շահավետ չէ Հայաստանի իշխանության համար:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում