Thursday, 25 04 2024
13:10
ԱՄՆ համալսարաններում շարունակվում են ցույցերը Գազայում ընթացող պատերազմի դեմ. կան տասնյակ ձերբակալվածներ
13:00
Հյուսիսային Մակեդոնիայի նախագահական ընտրություններում առաջատարն ընդդիմության թեկնածուն է
Եկամուտ ստացող աշխատատեղերի թվաքանակը կազմել է 741.610
Ընդհարում ոստիկանների և ցուցարարների միջև
Ոստիկանները բերման են ենթարկում Բևեռի աջակիցներին
Բերման են ենթարկել Գարեգին Չուգասզյանին
Տավուշի շրջանավարտը բուհ ընդունվելու 3-րդ հնարավորություն է ստանում
Բուհ-երի ընդունելության սկզբունքները փոխվել են. ներդրվում է նոր համակարգ՝ նոր չափորոշիչներով
12:30
Վենետիկում անցկացվող 60-րդ միջազգային բիենալեի օրերին բացվել է AKNEYE ֆիջիթալ սփեյսը
Ցեղասպանության տարելիցի կապակցությամբ Վաշինգտոնում կայացել է ամենամյա Արդարության երթը
Հայոց ցեղասպանության տարելիցի կապակցությամբ Բևերլի Հիլզում Թուրքիայի հյուպատոսարանի մոտ ցույց է անցկացվել
Լուրերի օրվա թողարկում 12։00
Ֆրեզնոյում Հայոց ցեղասպանության տարելիցի կապակցությամբ ոգեկոչման միջոցառում է անցկացվել
Պուտինը եւ Ալիեւը համաձայնեցրե՞լ են «տարածաշրջանային ռեժիմը»
Երևան-Երասխի երթևեկությունը այրվող անվադողերով խաթարելու դեպքով նախաձեռնվել է քրեական վարույթ
Ալիևը նշել է, թե Հայաստանն ու Ադրբեջանը որքան տարածք են սահմանազատել
Քննարկվել են Հայաստանի և Ալժիրի միջև մի շարք ոլորտներում փոխգործակցության հնարավորությունները
Ուղիղ. ՀՀ կառավարության հերթական նիստը
Հայաստանը և Չեխիան ռազմատեխնիկական ոլորտում համագործակցության պայմանավորվածություններ են ձեռք բերել
10:30
Նավթի գները նվազել են- 24-04-24
10:15
ԱՄՆ-ն պատասխանատվություն ունի կանխելու ևս մեկ Հայոց ցեղասպանություն․ կոնգրեսականների ապրիլքսանչորսյան հայտարարությունները
Լուրերի առավոտյան թողարկում 10։00
10:01
Մենք սգում ենք նրանց, ովքեր սպանվեցին Հայոց ցեղասպանության ժամանակ․ Սամանթա Փաուեր
Անկարան կրկին առաջարկում է 1915-ը թողնել պատմաբանների դատին. նույն ժխտողական թեզերն են
Կամո գյուղում ավտոտնակ է այրվել
Աշխարհի առաջին մասոնական կառույցը այստեղ է՝ ոգեկոչելու ցեղասպանության զոհերի հիշատակը
Տեղումներ չեն սպասվում
«Աշխարհի մեջ երկու հայ հանդիպեն, փոքրիկ Հայաստան դուրս կգա»
«Տարածվել ա, կարդացվել ա, բավարար ա, էլի». ո՞ւմ հորդորով են «զադնի դրել». «Հրապարակ»
Դեսպան չնշանակվեց, կուսակցությունն էլ, փաստացի, գոյություն չունի. «Ժողովուրդ»

Կանադայում ՀՀ դեսպանն իր հավատարմագրերն է հանձնել Կանադայի Գեներալ Նահանգապետին

Կանադայում ՀՀ դեսպան Լևոն Մարտիրոսյան սեպտեմբերի 12-ին իր հավատարմագրերը հանձնեց Կանադայի Գեներալ Նահանգապետ Դեյվիդ Ջոնսթոնին: Արարողությանը, որը տեղի ունեցավ Գեներալ Նահանգապետի նստավայր Քեբեք քաղաքի ամրոցում, ներկա էր նաև Կանադայի նորանշանակ Գեներալ Նահանգապետ Ժուլի Պայետը, ով իր պաշտոնը ստանձնելու է 2017թ. հոկտեմբերի 2-ին: Այս մասին  տեղեկացրին ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի, տեղեկատվության և հասարակայնության հետ կապի վարչությունից:

Գեներալ Նահանգապետ Ջոնսթոնը, շնորհավորելով դեսպան Մարտիրոսյանին նշանակման կապակցությամբ, հաջողություն մաղթեց վերջինիս հայ-կանադական երկկողմ հարաբերությունների զարգացման իր առաքելության մեջ։

Իր խոսքում Դեյվիդ Ջոնսթոնը մասնավորապես նշեց. «Այս տարի Կանադան և Հայաստանը նշում են դիվանագիտական հարաբերությունների հաստատման 25-ամյակը, և այս հոբելյանը լավ հնարավորություն է ընձեռում նախանշելու մեր հետագա համագործակցության հեռանկարները: Վերջին տարիների բարձր մակարդակի մի շարք փոխայցելություններ են տեղի ունեցել, մեր կառավարությունների միջև սերտ շփումներ են հաստատվել: Կանադան ուրախ է, որ Հայաստանը հյուրընկալելու է 2018թ. Ֆրանկոֆոնիայի գագաթաժողովը: Նոր և առավել ամուր կապերի ստեղծման համար անհրաժեշտ է միմյանց հետ սերտ երկխոսություն ծավալե»:

Շնորհակալություն հայտնելով ընդունելության և ջերմ խոսքերի համար` դեսպան Մարտիրոսյանը վստահեցրեց, որ ջանքեր չի խնայելու` երկու բարեկամ երկրների միջև հարաբերությունների զարգացումն առավել խթանելու ուղղությամբ:

Արարողությանը հաջորդած առանձնազրույցի ընթացքում կողմերը քննարկեցին հայ-կանադական երկկողմ հարաբերություններին վերաբերող հարցերի լայն շրջանակներ՝ անդրադառնալով նաև համագործակցության առաջիկա ծրագրերին:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում