Կառավարության հերթական նիստին ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը խաղողի մթերման ոլորտում առկա որոշ խնդիրների վերաբերյալ հանձնարարական տվեց:
Վարչապետը Սննդամթերքի անվտանգության պետական ծառայության պետ Իշխան Կարապետյանին հանձնարարեց սահմանված տեղեկատվության հիման վրա իրականացնել մոնիթորինգ: «Շեշտը դնում ենք «դիտարկում» բառի վրա, պարո՛ն Կարապետյան, առկա գինենյութերի ծավալները մթերված խաղողի ծավալների հետ համադրելու նպատակով»,-նշեց նա :