Thursday, 25 04 2024
Քննարկվել են Հայաստանի և Ալժիրի միջև մի շարք ոլորտներում փոխգործակցության հնարավորությունները
Ուղիղ. ՀՀ կառավարության հերթական նիստը
Հայաստանը և Չեխիան ռազմատեխնիկական ոլորտում համագործակցության պայմանավորվածություններ են ձեռք բերել
10:30
Նավթի գները նվազել են- 24-04-24
10:15
ԱՄՆ-ն պատասխանատվություն ունի կանխելու ևս մեկ Հայոց ցեղասպանություն․ կոնգրեսականների ապրիլքսանչորսյան հայտարարությունները
Լուրերի առավոտյան թողարկում 10։00
10:01
Մենք սգում ենք նրանց, ովքեր սպանվեցին Հայոց ցեղասպանության ժամանակ․ Սամանթա Փաուեր
Անկարան կրկին առաջարկում է 1915-ը թողնել պատմաբանների դատին. նույն ժխտողական թեզերն են
Կամո գյուղում ավտոտնակ է այրվել
Աշխարհի առաջին մասոնական կառույցը այստեղ է՝ ոգեկոչելու ցեղասպանության զոհերի հիշատակը
Տեղումներ չեն սպասվում
«Աշխարհի մեջ երկու հայ հանդիպեն, փոքրիկ Հայաստան դուրս կգա»
«Տարածվել ա, կարդացվել ա, բավարար ա, էլի». ո՞ւմ հորդորով են «զադնի դրել». «Հրապարակ»
Դեսպան չնշանակվեց, կուսակցությունն էլ, փաստացի, գոյություն չունի. «Ժողովուրդ»
«Քարֆուրի» տերերը հեռանում են Հայաստանից. «Հրապարակ»
08:30
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
ԱՄՆ պետքարտուղարությունը դատապարտել է դատական համակարգում առկա վիճակը. «Ժողովուրդ»
Գերիների հարցով կակտիվանան. «Հրապարակ»
Հանիրավի տուգանք գրելու համար՝ պարեկային ծառայութան ղեկավարը պարտվել է դատարանում. «Ժողովուրդ»
Ալիեւը փրկե՞լ է Աղալարովներին Պուտինից. ի՞նչ գնով
Թուրքիայի ԱԳՆ-ն մեղադրել է միջազգային հանրությանը ցեղասպանության հարցում կողմնակալ լինելու մեջ
Ոստիկանության օրինական պահանջը չկատարելու համար բերման է ենթարկվել 96 ցուցարար
ՀՀ ՄԻՊ-ն անդրադարձել է սահմանամերձ բնակավայրերի բնակիչների պաշտպանությանը
00:15
Վիեննայում տեղի է ունեցել հիշատակի միջոցառում
00:00
ՄԻԵԴ-ը և ՄԱԿ-ը երբևէ չեն վճռել, որ Հայաստանն օկուպացրել է Լեռնային Ղարաբաղը․ Եղիշե Կիրակոսյանը հակադարձել է Ադրբեջանի ներկայացուցչին
23:45
Չիլիի Պատգամավորների պալատը ապրիլի 24-ը հայտարարել է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի ազգային օր
23:30
ԱՄՆ սենատորի կարծիքով՝ «Այլևս երբեք»-ը պարզապես դատարկ խոսքեր չեն կարող լինել
ՀԱՊԿ-ը անցել է անթաքույց սպառնալիքների
Գերեզմանատան մոտ պայթյուն է տեղի ունեցել․ փրկարարները պայթյունի վայրից հայտնաբերել են տղամարդու դի
Ինքնասպանություն գործած նորատուսցու որդուն սպանել էին 2019թ.

Հայ երիտասարդները լավատեսություն են ներշնչում. Պյոտր Սվիտալսկի

Հայաստանում Եվրամիության պատվիրակության ղեկավար, դեսպան Պյոտր Սվիտալսկին մրցանակներ շնորհեց «Հայաստանի մարզերում Եվրաակումբներ» ծրագրի շրջանակում հայտարարված  «Որտե՞ղ է ավարտվում Եվրոպան» խորագրով համազգային ոչ ակադեմիական էսսեների մրցույթի 2 հաղթողներին, ովքեր ընտրվել են 74 մասնակցից:

Դեսպան Սվիտալսկին նշեց, որ շատ է տպավորվել էսսեներով եւ  այն խորը մտքերով, որոնք երիտասարդներն արտահայտել են իրենց շարադրանքներում՝ եւս մեկ անգամ հաստատելով իրենց տաղանդն ու իմաստությունը:

«Ուրախ եմ այս մրցույթի արդյունքներով: Ես անձամբ ընթերցել եմ հաղթող էսսեները: Սա ինձ մեծ լավատեսություն է տալիս Հայաստանի ապագայի նկատմամբ, որովհետեւ այս երիտասարդները մարմնավորում են այն ողջ տաղանդը, որ կա: Ինձ  շատ է տպավորել հատկապես երիտասարդներից մեկի այս միտքը, որ Եվրոպան չպետք է ընկալել սոսկ որպես աշխարհագրական միավոր, քանի որ այն ավելին է:

Ըստ էության՝ Եվրոպան  սկսում է այնտեղ, որտեղ սկսվում է ժողովրդավարությունը եւ ավարտվում այնտեղ, որտեղ  սկսվում է տգիտությունը եւ անհանդուրժողականությունը:   Այո, Եվրոպան արժեքների նախագիծ է,  եւ քանի մենք կրում ենք այդ արժեքները, կարող ենք ասել, որ եվրոպացի ենք: Ըստ իս՝ երիտասարդներից Արթուր Բարսեղյանը եւս շատ կարեւոր միտք էր արտահայտել նշելով, որ «մենք՝ որպես եվրոպացիներ, մասնավորապես՝ նրանք, ովքեր ավելի փոքր ազգի ներկայացուցիչներ են, ունեն պարտավորվածություն անելու այնպես, որ մյուսները տեղյակ լինեն մեր եվրոպական պատկանելիության եւ ինքնության մասին»,-ասաց դեսպան Սվիտալսկին:

Նրա խոսքով՝ երիտասարդին չէր գոհացրել այն, որ Բրյուսելում անցկացվող միջոցառման ժամանակ Հայաստանն այդքան էլ տեսանելի չէր:

Համազգային էսսեների մրցույթը հայտարարվել էր այս ամառ՝ նպատակ ունենալով բացահայտել Եվրոպական միություն – Հայաստան հարաբերությունների շուրջ հայ երիտասարդների տեսլականը, ինչպես նաև Եվրոպական միության և հայ երիտասարդների միջև համագործակցության հնարավոր եզրերը գլոբալ մարտահրավերների լուծումներ գտնելու գործում: Էսսեների մրցույթի գնահատող ժյուրիի կազմում էին ներգրավված Հայաստանում Եվրոպական միության պատվիրակության, Հայաստանի Հանրապետության Արտաքին գործերի նախարարության, «Եվրոպական երիտասարդ դեսպանների», «Հայաստանում Եվրոպական Երիտասարդական Պառլամենտի», «Հայ Առաջադեմ Երիտասարդություն» ՀԿ-ի և «Հայաստանի մարզերում Եվրաակումբներ» ծրագրի ներկայացուցիչները:

Եվրաակումբներ ծրագրի հիմնական նպատակն է կրթել ու տեղեկացնել Հայաստանի երիտասարդներին ԵՄ կառույցների և ԵՄ-Հայաստան հարաբերությունների մասին: Այս պահին Եվրաակումբներ գործում են Հայաստանի բոլոր մարզերում՝ Գորիսում, Եղեգնաձորում, Երևանում, Դիլիջանում, Արմավիրում, Գավառում, Գյումրիում, Վանաձորում, Աբովյանում, Արտաշատում և Աշտարակում:

 

 

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում