Բլոգեր Ալեքսանդր Լապշինը, ով, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի կողմից համաներման արժանանալուց հետո այսօր մեկնել է Իսրայել, տեղափոխվել է Հայֆայի «Ռամբամ» բժշկական կենտրոն։ Այս մասին հայտնում է minval.az-ը։
Բլոգերը մի շարք բժշկական հետազոտություններ կանցնի՝ կապված առողջական վիճակի հետ։ Լապշինն այսօր մոր՝ Բելլա Լապշինայի հետ թռիչք էր կատարել Հեյդար Ալիևի միջազգային օդանավակայանից Թել-Ավիվ։
Հիշեցնենք, որ Ալիևը համաներման մասին փաստաթուղթը ստորագրել էր սեպտեմբերի 11-ին։