Saturday, 20 04 2024
Հայաստանի տարածքներից զիջելու մասին ցանկացած խոսակցություն լկտի սուտ է. ԱԺ փոխնախագահ
12:00
Էկվադորում էներգետիկ ճգնաժամ է. 2 ամսով արտակարգ դրություն է հայտարարվել
11:45
Նավթի գները նվազել են – 19-04-24
Հատուկ տակտիկական ուսումնավարժություն՝ Սյունիքում
38-ամյա որդին դանակի մի քանի հարված է հասցրել հորը և սպանել նրան
Ապօրինի ընդերքօգտագործման հետևանքով պատճառված վնասն ամբողջությամբ վերականգնվել է
10:45
Գուտերեշը ողջունում է Հայաստանի և Ադրբեջանի միջև ձեռք բերված համաձայնությունը
Եթե Երևանը Արցախի էթնիկ զտման հարցով չդիմի ՄՔԴ, կդառնա Բաքվի հանցակիցը
Սպասվում են տեղումներ
Ադրբեջանը կռվախնձոր է դառնում տարածաշրջանում՝ ինչպես Հայաստանը 2020-ին
10:09
Սա կարևոր քայլ է տևական և արժանապատիվ խաղաղության համաձայնագրի կնքման ճանապարհին. Բլինքեն
192 տոննա ոսկի է մտել Հայաստան. աննախադեպ են նաև արտահանման ծավալները
Ապրիլի 20-ին ջուր չի լինի նշված հասցեներում
Արամ Սարգսյանի մտերիմին մեկ բուլդոզերի համար 700 հազար դոլար են տվել. «Հրապարակ»
Արցախի վերնախավը հավաքվել էր. «Հրապարակ»
Ալիեւը մեկնում է Մոսկվա. դրա՞ համար էր Տոկաեւը եկել Երեւան
Վահագն Հովակիմյանն ու ՄԻՊ-ը կգնան Ազգային ժողով. «Հրապարակ»
Նիկոլ Փաշինյանի հերթական նվերը Ադրբեջանին. «Հրապարակ»
Մինչեւ Տավուշի հողերի հանձնման հարցն էր լուծվում, Փաշինյանը բեմականացում էր վայելում. «Հրապարակ»
Թաթուլ Ասիլյանի տան վրա արձակված կրակոցի գործը օդից է կախված․ միակ կասկածյալի խափանման միջոցը փոխվել է. «Ժողովուրդ»
Որոնվող տղամարդը հայտնաբերվել է «Նահատակ» կոչվող հանդամասում
00:45
Տղամարդն ինքնահրկիզվել է Նյու Յորքի դատարանի շենքի մոտ` Թրամփի գործով լսումների ժամանակ
Մայրաքաղաքում բացօթյա առևտուրն արգելվում է
ՀՀ և Ադրբեջանի պայմանավորվածությունների կյանքի կոչումը կբերի խաղաղություն նաև ողջ տարածաշրջանում. պատգամավոր Գրիգորյան
00:12
«Սահմանազատման գործընթացի վերաբերյալ հուսադրող լուրեր կան»․ Կլաար
Գավառում մոր կողմից երեխային բռնության ենթարկելու գործը նախաքննության փուլում է
Մայիսի 1-ից ուժի մեջ է մտնում ՃԵԿ խախտման Էլեկտրոնային ծանուցումը նախընտրելու դեպքում 20 տոկոս նվազ բոնուսը
Զառի դպրոցը «հազարապետ» Փաշինյանին հրավիրել է՝ դիտելու «Պապ թագավոր» ներկայացումը
«Սիրո սեղան». AMAA-ի «Հայասա» թատերախումբը փայլեց նորովի
Տավուշից ոչ մի միլիմետր չի հանձնվում. Լիլիթ Մինասյան

ԵԱՏՄ-ից ինչքան հեռու, այնքան լավ. ուրախ եմ, որ «Ելքի»-ը միացավ մեր տեսակետին․ Արմեն Մարտիրոսյան

«ԵԱՏՄ-ից ինչքան հեռու, այնքան լավ։ Մենք առաջին օրվանից, ի տարբերություն այլոց, դեմ էինք ԵԱՏՄ-ին, սեպտեմբերի 5-ին բաց հարթակ-հանրահավաք հրավիրեցինք։  Ուրախ եմ, որ այսքան տարի հետո «Ելք»-ի մեր գործընկերները միացան մեր տեսակետին։

Նախորդ խորհրդարանում նույնիսկ «Ժառանգության» ցուցակով ընտրված «Ազատ դեմոկրատների» հարգելի նախագահ Խաչատուր Քոքոբելյանը նախագիծ առաջ քաշեց, բայց Նիկոլ Փաշինյանը դեմ էր։ Կամ Էդմոն Մարուքյանը ժամանակին ասում էր, որ ԵԱՏՄ-ից պետք է օգուտներ քաղենք։ Արամ Սարգսյանն ինչպես  դեմ էր, այդպես էլ մնացել է։ Եթե իրենց մոտեցումները փոխել են, միայն դրական կարող եմ գնահատել»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց «Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը՝ ի պատասխան մեր այն հարցի, թե արդյոք «Ելք»-ի հետ տեսնո՞ւմ է համագործակցության հնարավորություն ԵԱՏՄ-ից դուրս գալու հարցի շուրջ։

Շարունակելով իր միտքը՝ Մարտիրոսյանն ընդգծեց. «Հայաստահի համար դրական եմ գնահատում այն, որ խորհրդարանում կա այլընտրանքային կարծիք, որ մենք պետք է ԵԱՏՄ-ից դուրս գանք»։

Մեր զրուցակցի կարծիքով՝ 3.5 տարի ամբողջ Հայաստանը՝ իշխանական ու ընդդիմադիր ուժերով, կողմ էր Եվրամիության հետ  ԽՀԱԱԳ համաձայնագրի ստորագրմանը, իսկ հետո մեկ գիշերվա մեջ իրենց կարծիքը փոխեցին. «Այդ ուժերը չունեն սեփական քաղաքական գիծ, որոշում է մեկ անձ, իսկ մնացածը  ենթարկվում են այդ մեկ անձի որոշմանը։ Եթե քաղաքական ուժը կարծիք է փոխում մեկ հոգուն զուգահեռ, նշանակում է, որ այդ մեկ հոգուն սպասարկող կառույց է, ոչ թե քաղաքական ուժ»,- ասաց Մարտիրոսյանը։

 

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում