Wednesday, 24 04 2024
Ինքնասպանություն գործած տղամարդը նախկինում ձերբակալվել է զոքանչին ծանր վնասվածք պատճառելու համար
Ռուսաստանը ապրում է անցյալի պատրանքների աշխարհում, Հայաստանը՝ չունի սեփական աշխարհի տեսլական
Արևմտյան Հայաստանից՝ Տավուշ. 109 տարի անց
Ադրբեջանի թուրքական ինքնությունը Միացյալ Նահանգներին մարտահրավե՞ր է
Ցեղասպանությունը փաստ է, բայց ոչ արգելք՝ հայ-թուրքական նոր հարաբերություւներում
Ադրբեջանի իրականացրածը էթնիկ զտում է և ցեղասպանության փորձ
Եվրոպական գերտերությունները անհամաձայնեցված միջամտություններով ուղղակի վտանգ ստեղծեցին հայ ժողովրդի ֆիզիկական գոյության համար
Բերման է ենթարկվել 13 քաղաքացի․ ՀՀ ՆԳՆ
21:30
«Կանադայում ապրիլը համարվում է Ցեղասպանության դատապարտման ամիս»․ Թրյուդո
21:20
Ֆրանսիական ինքնաթիռը հարկադիր վայրէջք է կատարել Բաքվի օդանավակայանում
21:10
Բայդենն ստորագրել է Ուկրաինային 61 միլիարդ դոլարի օժանդակության նախագիծը
Հայ-ադրբեջանական նոր «գիծ». ի՞նչ կապ ունի Բրիտանիան
Թուրքիան այլևս առևտուր չի անում Իսրայելի հետ. Էրդողան
20:40
Հայոց ցեղասպանության ճանաչումը և ղարաբաղյան հակամարտությունը միմյանց բացառող իրադարձություններ չեն․ The Boston Globe
20:20
Բրյուսելում հարգել են Հայոց Ցեղասպանության զոհերի հիշատակը
20:10
Շվեդիայի խորհրդարանի Շվեդիա-Հայաստան բարեկամության խումբը հայտարարություն է տարածել Հայոց ցեղասպանության տարելիցի առիթով
20:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
19:50
Ամերիկահայ ուսանողները կազմակերպում են Հայոց ցեղասպանության հիշատակի և իրազեկման շաբաթ
19:40
Լուկաշենկոն հայտարարել է, որ հանգստի կգնա այն ժամանակ, երբ ժողովուրդն իրեն այդ մասին ասի
Շիրակի մարզի Կամո գյուղում ավտոտնակի և անասնագոմի ընդհանուր տանիք է այրվել
19:30
Ինչպես երիտթուրքերը, Ալիևը նույնպես ատելություն է տածում հայերի նկատմամբ․ Լեմկինի Ցեղասպանության կանխարգելման ինստիտուտի գործադիր տնօրեն
19:20
Չինաստանում ՀՀ դեսպանատանը Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի երեկո է անցկացվել
19:10
Կատալոնիայում հարգանքի տուրք են մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին
Սահման ՀԱՊԿ-ի՝ զենն Ադրբեջանի՞
18:50
Մեծ Բրիտանիան գերճշգրիտ ավիառումբեր կմատակարարի Ուկրաինային
Սփյուռքը պետք է առաջնորդվի Հայաստանի պետական շահով. առաջնայինը ՀՀ կենսական շահն է
18:35
Ֆրանսիան ԵՄ-ին առաջարկել է նոր պատժամիջոցներ սահմանել Ռուսաստանի դեմ
Ուղիղ․ Հայաստանն ընդդեմ Ադրբեջանի գործով լսումներ Հաագայի դատարանում
Վրաստանի իշխող կուսակցությունը իր աջակիցներով ցույց կանի
Ապրում ենք քաղաքական ռեալիզմի աշխարհում՝ շատ հարցեր որոշողը ուժն է

Արա Զոհրաբյանը պետք է ապացուցի, որ փոխվել է. Փաստաբանները՝ ՓՊ նախագահի համերաշխության կոչի մասին

200-ից ավելի փաստաբանների ու Փաստաբանական պալատի նախագահի՝ գնալով խորացող հակասության ֆոնին Փաստաբանների պալատի նախագահի ընտրություններից օրեր անց Պալատի նախագահ Արա Զոհրաբյանը հանդես է եկել համերաշխության կոչով՝ իր ընդդիմախոս փաստաբաններին առաջարկելով սկսել նոր էջից:

«Հարգելի գործընկերներ, համերաշխության կոչիս հասցեատերերը բոլոր այն փաստաբաններն են, ովքեր սուբյեկտիվ կամ օբյեկտիվ պատճառներով դժգոհ են կամ վիրավորված փաստաբանների պալատից կամ անձամբ ինձնից:

Ընդունում եմ, որ իդեալական չեմ աշխատում և ունեմ թերություններ:

Հարգում եմ յուրաքանչյուր քննադատություն, նույնիսկ եթե քննադատողն անձամբ չի կրում այդ գաղափարները կամ փաստացի գործում է իր կողմից առաջադրած գաղափարներին հակառակ:

Պատրաստ եմ ընդդիմախոսներիս հետ հարաբերությունները պարզել (լուծման նպատակով) իրենց համար ընդունելի ցանկացած ձևով, այդ թվում՝ հրապարակային՝ լրատվամիջոցների ներկայությամբ: Պատրաստ եմ (ընդդիմախոսներիս համաձայնության դեպքում) հրապարակել Փաստաբանների պալատի նախորդ ժամանակահատվածի ֆինանսական բոլոր մանրամասները, որոնք վերաբերում են ինձ և ընդդիմախոսներիս:

Պատրաստ եմ նաև ընդդիմախոսներիս հետ ամեն ինչ սկսել նոր էջից՝ առանց հարաբերություններ պարզելու:

Կոչիս նպատակը մեկն է՝ ամրապնդել մեր միասնականությունը, այդ թվում՝ մեր բոլորի ներուժն ուղղել փաստաբանության զարգացմանը:
Մեր ուժը միասնության մեջ է:

Սպասում եմ Ձեր արձագանքին»,- ասված է ՓՊ նախագահի կոչում:

Արա Զոհրաբյանի ընդդիմախոս փաստաբանները, սակայն, անհասկանալի և ձևական են համարում ՓՊ նախագահի համերաշխության կոչը: Նրանց խոսքով՝ քանի դեռ Արա Զոհրաբյանը չի փոխել իր գործելաոճը, իր քայլերով, գործողություններով չի ապացուցել, որ իր համար առաջնահերթը փաստաբաններն են, իր ղեկավարած կառույցն ու նրանց շահը, ապա այսպիսի հատարարությունները, կոչերն անիմաստ են:

«Ես չեմ հասկանում՝ ինչ պետք է նոր էջից սկսենք, ու չեմ հասկանում համերաշխության կոչի իմաստը, որովհետև մենք մեր գործընկերներով քննադատել ենք իր գործելաոճը, փաստեր ենք ներկայացրել: Ես չեմ կարող պատկերացնել, որ նա հավատում է, որ եթե իր գործելաոճը չփոխի, ինչ-որ հանդիպումներով, կոչերով կարող է իրավիճակ փոխել: Մեր նպատակը մեկն է, որ նա փոխի իր գործելաոճը և իրականում ծառայի փաստաբանության շահին և պաշտպանի, ոչ թե ոտնահարի փաստաբանների շահը: Եթե իր գործելաոճը փոխվի, այլևս ոչ մի համերաշխության կոչ հնչեցնելու կարիք չի լինի: Նա պետք է ցույց տա, որ փոխվել է, Պալատը բերի առնվազն այն տեսքին, երբ ինքը սկսեց պաշտոնավարել: Իսկ եթե ոչ մի բան չփոխվի, ապա քննադատությունները շարունակվելու են»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում աաց փաստաբան Լուսինե Սահակյանը:

Մեր դիտարկմանը, թե մասնավոապես ինչ պետք է անի Զոհրաբյանը, ինչից պետք է սկսի, որ իրենք հասկանան, որ նա փոխել է իր գործելաոճը, Լուսինե Սահակյանն արձագանքեց. «Առաջին հերթին պետք է պաշտպանել փաստաբանների իրավունքները և ոչ թե կատարել պետական համապատասխան մարմինների թելադրածը, պետք է դադարել փաստաբաններին անհարկի կարգապահական պատասխանատվության ենթարկել, փաստաբանները կարգապահական պատասխանատվության չպետք է ենթարկվեն, հետապնդվեն իրենց ազատ խոսքի համար, փաստաբանները չպետք է ենթարկվեն կարգապահական պատասխանատվության դատական սանկցիաների հիման վրա, մինչդեռ մենք արդեն փաստաբան Արա Ղարագյոզյանի օրինակն ունենք: Բայց, ինչպես երևում է, նա պատրաստ չէ այս ամենին: Դեռ երեկվա դրությամբ նա մեր կազմակերպած քննարկման ժամանակ ասաց, որ ինքը մնում է նույն կարծիքին, որ փաստաբաններին ոչ թե խուզարկում են, այլ զննում են: Առնվազն այս հայտարարությունից հետո նա պետք է համերաշխության կոչ չհնչեցներ: Որ պահին նա այս ամենը հասկանա, սկսի ի շահ փաստաբանության աշխատել՝ մենք դա կողջունենք: Առաջնահերթ նա պետք է ընդունի, որ սխալ է եղել, այլապես բառերով իրավիճակ չի փոխվի»,- նկատեց տիկին Սահակյանը:

Արա Զոհրաբյանի կոչին արձագանքել է նաև փաստաբան Արա Պապիկյանը: Նա Արա Զոհրաբյանին փոխադարձ առաջարկ է արել: «Թեև Փաստաբանների պալատի նախագահ պարոն Արա Զոհրաբյանն իր կոչի մեջ օգտագործել էր «ընդդիմախոս» և «վիրավորված» բառերը, այդուհանդերձ՝ պետք է նշեմ, որ ես ընդդիմախոս չեմ, ոչ էլ, առավել ևս, վիրավորված. քա՛վ լիցի: Հանձինս պալատի նախագահի ու խորհրդի՝ ես դժգոհել եմ նրա որոշակի գործունեությունից և այդ մասին հայտնել եմ հրապարակավ: Կարծում եմ՝ իմ (նաև իմ բազմաթիվ գործընկերների) հնչեցրած քննադատությունները եղել են տեղին ու կառուցողական, որոնք անհրաժեշտ են Փաստաբանների պալատի պարոն նախագահին: Դրանց (քննադատությունների) բացակայությունը կվկայի մեկ փաստ՝ առանց այլընտրանքի ու միահեծան մարմնի առկայություն, ինչը կհանգեցնի փաստաբանական համայնքի կործանման:

Ես հարաբերություններ պարզելու խնդիր կամ ցանկություն չունեմ, սակայն պարոն Ա. Զոհրաբյանին առաջարկ ունեմ. հարգելի՛ պարոն Զոհրաբյան, առաջարկում եմ հետ կանչել Ձեր ստորագրությունը օգոստոսի 3-ին Փաստաբանների պալատի և Դատական դեպարտամենտի համատեղ հայտարարությունից»,- գրել է Պապիկյանը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում