«Սասնա ծռերի» գործով այսօրվա նիստի ընթացքում փաստաբանները միջնորդություններ ներկայացրին նախաքննական մարմնի կողմից ամբաստանյալների հեռախոսային խոսակցությունների և տեսակցությունների նկատմամբ սահմանված արգելքը վերացնելու համար: Դատավորը մասամբ բավարարեց ներկայացված միջնորդությունը և Տիգրան Սարգսյանի, Արթուր Մելքոնյանի, Արամ Մանուկյանի, Վարդգես Գևորգյանի, Գառնիկ Հովակիմյանի, Թորոս Թորոսյանի, Հովհաննես Հարությունյանի և Սերգեյ Կյուրեղյանի մերձավոր ազգականների հետ տեսակցությունների և հեռախոսային խոսակցությունների արգելքը վերացնելու որոշում կայացրեց:
Այսօրվա նիստին ևս ամբաստանյալները ներկա չէին, դատավորը որոշեց նիստը հետաձգել:
Հաջորդ նիստը տեղի կունենա սեպտեմբերի 28-ին: