Չի կարելի շինարարության թույլտվությունը հետաձգել բացառապես եղանակի պատճառով։ Այս մասին այսօր՝ սեպտեմբերի 14-ին կառավարության նիստում ասաց ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը։
Նրա խոսքով՝ ձմռան ամիսներին տեղական իշխանությունները կառուցապատողներին շինարարության թույլտվություն չեն տալիս, ինչն էլ ձգձգում է աշխատանքը։ Կարապետյանը Քաղաքաշինության պետական կոմիտեի ղեկավար Նարեկ Սարգսյանին հանձնարարեց 40-օրյա ժամկետում հաստատել շինարարական աշխատանքների կարգը՝ եղանակային պայմաններից կախված։