«Փաստինֆո»–ի տեղեկություններով՝ Վերնիսաժում կրակոցների հետևանքով վիրավորն Ալավերդիում հայտնի քրեական հեղինակություն Վահագն Աբգարյանն է, ով ստացած հրազենային վիրավորմամբ տեղափոխվել է «Աստղիկ» ԲԿ-ը:
Իսկ սպանվածը, մեզ հայտնի դարձած տեղեկությունների համաձայն, նրա ծանոթներից մեկն է:
Սպանվածի ինքնությունն արդեն պարզվել է՝ նա Գագիկ Մոսինյանն է՝ ծնված 1974 թվականին:
Ըստ որոշ տեղեկությունների՝ սպանվածը և վիրավորը դեպքին նախորդող պահերին եղել են «Խարբերդ» ռեստորանային համալիրում, որտեղ էլ տեղի ունեցած վիճաբանությունն արդեն ռեստորանից դուրս ստացել է իր հանգուցալուծումը:
Լուսանկարը՝ Photolure-ի