Tuesday, 23 04 2024
10:15
Նավթի գներ. 22-04-24
Քննարկվել է Երևանում կայանալիք ՎԶԵԲ տարեկան հանդիպման մանրամասները
Բաքվի համար 4 գյուղերը միայն ճնշման միջոց են. գլխավոր հարցը մնում է Մեղրիի ճանապարհը
Հրդեհ Հրազդանի կիրճում
Իրանը չի ուզում «խնջույքը» շարունակել, Իսրայելը չի գնա էսկալացիայի. ամեն ինչ վերջացա՞վ
Սպասվում է կարճատև անձրև
Տարածաշրջանը կարող է դառնալ պոլիգոն
Տավուշը պայքարում է, համայնքապետն ԱՄՆ-ում է. «Հրապարակ»
Համերգն առանց տեղական «իշխանիկների». «Հրապարակ»
Սահմանազատման երեք տարբերակ է քննարկվել. «Հրապարակ»
08:30
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Գնել Սանոսյանը «գովերգում» է, իսկ իր տեղակալը համարում է միջազգային մեքենայությունների հեղինակ. «Ժողովուրդ»
Իշխանությունը փորձում է պառակտել շարժումը. Յուրիկների պակաս չի զգացվում. «Հրապարակ»
Տավուշի համար ճակատագրական պահին դատախազը լքում է պաշտոնը. «Ժողովուրդ»
36 կգ ոսկու եւ 293 միլիոն ռուբլու անհետացման գործով վկայի կարգավիճակում դատավոր է հարցաքննվել. «Ժողովուրդ»
Վրաստանը խոսեց «երկար մտածելուց» հետո
Սլովենիան ողջունում է Հայաստանի և Ադրբեջանի՝ խաղաղությանն ուղղված քայլը
Հրդեհ է բռնկվել Նուբարաշեն 11-րդ փողոցի երկու տներում
Դանիայի թագավորության պատվիրակությունն այցելել է Մարտունի համայնք
Պուտինը Սերգեյ Բեզրուկովին պարգևատրել է շքանշանով
Հուշարձանների անվտանգությունը հնարավոր է միայն, երբ թշնամանք չլինի. Փաշինյան
ԼՂ հայերի վերադարձը նման պայմաններում անհնարին եմ համարում. Փաշինյան
ՌԴ-ն և Ադրբեջանը հիբրիդային հարձակում են գործել ՀՀ-ի դեմ բրյուսելյան հանդիպումը կանխելու համար
ՀԱՊԿ-ի վրա սկզբունքորեն չի կարելի հույս դնել. չունեմ պատասխան՝ ինչու ենք մնում այնտեղ. Փաշինյան
Վարորդը ի նշան բողոքի ավտոմեքենան վարել է Գյումրու քաղաքապետարանի ուղղությամբ
Ադրբեջանի գնած սպառազինության 15-20%-ն ենք ձեռք բերել. ուժերի բալանսը կարևոր է խաղաղության համար
23:18
Մոսկվան Ալիևին հրավիրել է ավելի քան բաց խոսակցության
ԵՄ-ի հետ մերձեցման հրապարակային ճանապարհով ենք գնում. գաղտնի պայմանավորվածություններ չունենք
Մենք գիտենք այդ կարմիր գիծը․ վարչապետն ու նախագահը հանդիպել են
Մեքենայով հարվածել է համագյուղացու մեքենային, վիճել են և դանակահարել

Պոլսո Հայոց պատրիարքի ընտրության գործընթացը մտել է փակուղի. համայնքն իշխանություններից պատասխան է ակնկալում

Պոլսո Հայոց պատրիարքի տեղապահի պաշտոնում Գարեգին արքեպիսկոպոս Բեքչյանի ընտրվելուց հետո կարծես նոր թափ ստացած պատրիարքական ընտրության գործընթացը կրկին հայտնվել է փակուղում: Թուրքիայի  իշխանությունները մինչ օրս չեն պատասխանել ընտրությունների անցկացման վերաբերյալ պատրիարքարանի կողմից ուղարկված պաշտոնական գրությանը: Այս խնդիրների շուրջ «Արմենպրես»-ը զրուցել է «Ակոս» պարբերականի հայերեն բաժնի խմբագիր Բագրատ Էստուկյանի հետ:

«Օգոստոսի 30-ին Թուրքիայում նշվում էր «Հաղթանակի օրը»: Սա երկրում պետական տոն է համարվում և ամեն տարի այդ օրվա ընդունելությանը հրավիրվում են նաև փոքրամասնությունների ներկայացուցիչները: Այս տարի մեր պատրիարքարանին հրավեր չէր եկել: Ընդունելությանը ներկա էին հույների, ասորիների, հրեաների ներկայացուցիչները, սակայն Հայոց պատրիարքարանից մասնակից չկար»,- պատմեց Էստուկյանը: Նա ընդգծեց, որ այս փաստը համայնքային որոշ շրջանակներ սկսել են մեկնաբանել, որպես պատրիարքի տեղապահի նկատմամբ ժխտողական դիրքորոշման դրսևորում, իբրև մի քայլ, որով իշխանությունները հայտարարել են, թե չեն ճանաչում տեղապահին, թեպետ Թուրքիայի իշխանությունների կողմից հստակ ժխտողական պաշտոնական պատասխան չի եղել:

«Կան որոշ մարդիկ, ովքեր հայտարարում են, թե սերտ կապի մեջ են պետության հետ, թե պետությունն այսպես կամ այնպես է ասել: Այդ մարդկանց շարքը գլխավորում է Ստամբուլի հայկական Սուրբ Փրկիչ հիվանդանոցի հոգաբարձուների խորհրդի նախագահ Պետրոս Շիրինօղլուն, ով բացահայտ համակրանք ունի Թուրքիայի նախագահ Էրդողանի նկատմամբ և ամեն առիթով արտահայտում է այդ համակրանքը: Ավելին, նա հայտարարում է, թե պետությունը սեփական դիրքորոշումը համայնքին է փոխանցում իր միջոցով: Դժվար է ասել, թե որքանով ընդունելի երևույթ է սա: Մենք պաշտոնական դիմում ենք ներկայացրել Թուրքիայի իշխանություններ և ակնկալում ենք պաշտոնական պատասխան՝ լինի դա դրական կամ ժխտական: Այդուհանդերձ, այդ պատասխանը մինչ օրս չենք ստացել»,- ընդգծեց Էստուկյանը:

Նա հայտնեց, որ  պատրիարքական տեղապահ Բեքչյանը և ընտրությունների Նախաձեռնող խումբը կսպասեն մինչև հոկտեմբերի առաջին շաբաթը. եթե մինչ այդ էլ պատասխան չլինի, կդիմեն նահանգապետարան՝ դեմ առ դեմ խոսելու խնդրի մասին: «Մեր գլխավոր զրուցակիցը ներքին գործերի նախարարությունն է, բայց նախարարությանը խնդրանքները փոխանցվում են Ստամբուլի նահանգապետարանի միջոցով»,- հավելեց «Ակոս»-ի խմբագիրը:

Էստուկյանը նշեց, որ ստեղծված իրադրության պայմաններում որոշ շրջանակներ՝ գլխավորապես պատրիարքական նախկին փոխանորդ Արամ արքեպիսկոպոս Աթեշյանի կողմնակիցները զանազան ասեկոսեներ են տարածում, որոնք իրականության հետ որևէ աղերս չունեն: Մասնավորապես, խոսք է գնում  Բեքչյանի հրաժարականի կամ Նախաձեռնող խմբի անդամների նկատմամբ անվստահություն հայտնելու մասին: «Շիրինօղլուն պահանջել էր, որ Բեքչյանը հրաժարական տա, սակայն նա հրաժարվել էր: Այժմ էլ ցանկանում է, որ Նախաձեռնող խմբի անդամները հրաժարական տան, սակայն տեղապահը հայտարարել է, որ դա նորմալ աշխատող հանձնախումբ է, և ինքը չի ցանկանում այն լուծարել»,- ասաց Էստուկյանը:

Նա ցավով արձանագրեց, որ պատրիարքի ընտրության գործընթացը կրկին հայտնվել է անորոշության մեջ: «Ամենավատն այն է, որ իրադրությունն ավելի բարդանալու միտում ունի: Ափսոս, որ մեր փոքրիկ հավաքականության մեջ կան մարդիկ, ովքեր ցանկանում են օգտվել այս իրադրությունից: Մենք մեր մեջ խնդիր ունենք»,- եզրափակեց «Ակոս»-ի խմբագիրը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում