13.30-ի մոտ Երևանի Թուֆենկյան հյուրանոցի մոտ մեքենայից հնչել են կրակոցներ: Տեղի ունեցած կրակոցների հետևանքով սպանվել է Լոռու մարզի բնակիչ, 1974 թվականին ծնված Գ. Մոսինյանը: Վիրավորը նույնպես Լոռու մարզից է, 1978 թվականի ծնված: Այլ մանրամասները ոստիկանությունը կհաղորդի ավելի ուշ: Այս մասին լրագրողների հետ զրույցում նշեց Ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչության պետ Աշոտ Ահարոնյանը:
Լուսանկարը՝ a1plus.am-ի