Աշխարհի ամենածեր՝ Բաս անունով պանդան սատկել է 37 տարեկանում, ինչը համապատասխանում է մարդկային կյանքի 100 տարուն։ Պանդան սատկել է Չինաստանի արևելյան Ֆուցզյան նահանգի Ֆուչժոու քաղաքի գիտա-հետազոտական կենտրնի տարածքում։ Այս մասին հայտնում է TASS գործակալությունը։
Կենդանու դին կտեղափոխվի հատուկ թանգարան, որը կառուցվել է՝ հավերժացնելու բամբուկային էգ արջի հիշատակը, որը դարձել է բնության ու մարդու միջև փոխհարաբերութունների ներդաշնակության խորհրդանիշ։
Մինչ սատկելը՝ կենդանին տառապել է ծանր հիվանդություններից, ինչպիսիք են լյարդի ցերոզն ու երիկամային անբավարարությունը։