Իսպանիայի կառավարությունը կարող է խնդրել դատական իշխանությանն անջատել էլեկտրականությունն ընտրատեղամասերում Կատալոնիայի անկախության հարցով անօրինական հանրաքվեի անցակցման օրը։ Այս մասին հայտնում է El Mundo թերթը՝ նշելով, որ հանրաքվեի օր է նշանակված հոկտեմբերի 1-ը։
Պարբերականի տեղեկություններով՝ Իսպանիայի իշխանությունները ցանկանում են կանխել ընտրատեղամասների բացումը։
Դատախազությունն իրավապահ մարմիններին արդեն տվել է ցուցումներ՝ ընդունելու հանրաքվեի անցկացումը կանխելու միջոցառումներ։ Մասնավորապես, ոստիկանությունը որոնում է հանրաքվեի համար նախատեսված նյութերը։ Բացի այդ, ցուցմունք տալու համար կանչվել են Կատալոնիայի մոտ 700 քաղաքապետեր, ովքեր համաձայնել են աջակցել հանրաքվեի անցկացմանը։