Էռնա Միրը (Միրզոյան) Արցախից, ով Սոչիում անցկացված «Նոր ալիք» երգի մրցույթում ներկայացրել է Հայաստանը, դարձել է միջազգային երաժշտական մրցույթի հաղթող։
Մրցույթի եզրափակիչ օրը մասնակիցները կատարել են իրենց հեղինակային ստեղծագործությունները, որից հետո ժյուրիի անդամները հայտնել են հաղթողների անունները։
Էռնա Միրը, Սարդոր Միլանոն (Ուզբեկստան) և DOREDOS խումբը (Մոլդովա) հավաքել են 362 միավոր և ճանաչվել մրցույթի հաղթողներ։
Հայաստանից երկրորդ մասնակիցը՝ Սյուզաննա Մելքոնյանը, հավաքել է 357 միավոր և զբաղեցրել երկրորդ տեղը։
Մրցանակները կհանձնվեն սեպտեմբերի 14-ին։