Saturday, 20 04 2024
00:58
Հայաստանի հավաքականն ընկերական խաղում զիջեց Չեխիային
00:54
Վրաստանի ֆուտբոլի ազգային թիմը Եվրոպայի առաջնության ուղեգիր նվաճեց
22:12
Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմը Երևանում զիջեց Կոսովոյին
14:53
2 ոսկե, 1 արծաթե, 1 բրոնզե մեդալներ. աշխարհի գավաթի արդյունքները
15:46
Ավելին կարող էի, կուղղեմ սխալներս. Եվրոպայի կրկնակի չեմպիոն Գոռ Սահակյան
15:44
Ուժերս հավաքեցի, կռիվ տվեցի ու առաջին տեղը գրավեցի. Ալեքսանդրա Գրիգորյան
15:42
Արեցի՝ ինչ կարող էի ու հաղթեցի. Եվրոպայի չեմպիոն Վարազդատ Լալայան
15:41
Չեմպիոնության ճանապարհը հեշտ չէր. Հակոբ Մկրտչյան
15:40
Մեդալի գույնը կապ չունի. կարողացա խոստումս պահել, բարձրացնել մեր դրոշը, Հռիփսիմե Խուրշուդյան
21:10
Զուռնա-դհոլով ու դափնիներով դիմավորեցին չեմպիոններին
16:11
Չեմպիոնության համար էի գնացել, հավատում էի, որ կհասնեմ. Արման Անդրեասյան
16:10
Նախ՝ ադրբեջանցի, հետո էլ՝ թուրք մրցակիցներին հաղթեց 10-0 հաշվով ու դարձավ Եվրոպայի քառակի չեմպիոն
Ինչպես գործարքի գնալ ռուսների հետ․ Մանրամասներ Սևիկյանի տրանսֆերից
300․000 եվրո` Ռուսաստանից գնալու համար․ Հայ ֆուտբոլիստի որոշման արժեքը․․․
Մխիթարյանի պատմական ցուցանիշը․ Հայ ֆուտբոլիստը` լավագույն հնգյակում
12:45
Հայաստանի ռեկորդն առանց աշխարհի չեմպիոնի
Լավագույն տղերքը վերադառնում են․ Ֆուտբոլը փրկելու առաջին քայլը․․․
Ռուսաստանի լավագույններն առանց ռուսների․ Ո՞վ կհաջորդի Զախարյանին
«Փյունիկի» պատասխանը ՀՖՖ-ին․ Արթուր Սողոմոնյանը կփոխի՞ որոշումը
Սպերցյանը՝ «Յուվենտուսի» դիտակետում․ Ե՞րբ կկայանա գործարքը
Տարվա գործարքը․ Նոր պայմաններ Հայաստանի լավագույն ֆուտբոլիստի համար
Հաղթել ենթախմբում․ Ինչ է սպասվում Հայաստանի հավաքականին 2024 թվականին
Հայաստան-Ալբանիա․ 2024 թ․ առաջին մեծ իրադարձությունը հայկական սպորտում
2023 թվականի Հայաստանի 10 ամենթանկ ֆուտբոլիստները
12:40
Պատական հաջողություն Երևանում․ 2023 թվականի ոսկե փայլատակումը հայկական սպորտում
12:40
+128 մեդալ․ Հայաստանի նոր ռեկորդը սպորտում
Ինչ է արել Պետրակովը Հայաստանի հավաքականի համար․ Թվեր և փաստեր
Ալեքսանդր Պետրակովը՝ Հայաստանի 2023 թ. լավագույն մարզիչ
Հենրիխ Մխիթարյանը՝ Հայաստանի 2023 թ. լավագույն ֆուտբոլիստ
ՀՖՖ-ի որոշումը Պետրակովի վերաբերյալ․ Գալիք տարվա մեր նպատակը․․․

Մինչ ուրախանում ենք, որ «Ղարաբաղին» «մզցրին». մեր ֆուտբոլը «մզցնողը»…

Չեմպիոնների լիգայի 2017/2018թթ. խաղարկության խմբային փուլի մեկնարկը գոլառատ էր՝ դիտարժան: Տպավորիչ հաղթանակներ տարան «Բարսելոնան», «Մանչեսթեր Սիթին», «Մանչեսթեր Յունայթեդը», ՊՍԺ-ն… Ամենախոշոր հաշվով հաղթանակը տոնեց «Չելսին»՝ Լոնդոնում 6:0 հաշվով առավելության հասնելով Ադրբեջանի չեմպիոն «Ղարաբաղի» նկատմամբ: Գրանցված հաշիվը թերևս ամենալայն արձագանքը գտավ մեր երկրում: Բոլորը ցնծում են, որ Ադրբեջանի չեմպիոնը ձախողվել է:

Սոցիալական կայքերում հայ օգտատերերի շարքերում կարծես մրցում լինի, թե ով ավելի սրամիտ գրառում կանի «Ղարաբաղի» պարտության վերաբերյալ: Օրինակ՝ Հայաստանի ազգային հավաքականի նախկին կիսապաշտպան Լևոն Պաչաջյանը Լոնդոնում կայացած հանդիպման ժամանակ երբ հաշիվը դարձել էր 5:0, ֆեյսբուքյան իր էջում գրել էր. ««Չելսիում» հայ ֆիդայիներ են խաղում։ «Ղարաբաղին», հին հայկական ավանդույթի համաձայն, մզցնում են 5-0»:

Բնական է, որ ցանկացած հայ մարդ չի ցանկանա, որ «Ղարաբաղ» անունը կրող ադրբեջանական թիմը հաղթի: Բնական երևույթ է, երբ մասնավորապես սպորտի ասպարեզում համեմատում ենք մեր և հարևան երկրների ներկայացուցիչների ելույթները: Հատկապես ֆուտբոլում տարիներ առաջ մենք մի գլուխ բարձր էինք Ադրբեջանից, և այս երկրի թիմերի, հավաքականների ձախողված ելույթները սովորական էին: Այսօր երբ հայկական ֆուտբոլը հոգեվարքի մեջ է, «Ղարաբաղի» ելույթը չարախնդալն ու ծաղրելը ուղղակի ծիծաղելի է:

Ընդամենը 10 օր առաջ Երևանում «մզցրին» Հայաստանի ազգային հավաքականին: Կարծում ենք՝ «Ղարաբաղի» ձախողումը տոնի վերածած մեր հայրենակիցները ճիշտ կանեին, Ադրբեջանի չեմպիոնին ձեռք առնելու և հեգնելու փոխարեն, պատասխան պահանջեին մեր ֆուտբոլը «մզցնողից»: Հայաստանի հավաքականին ամենևին Դանիան կամ Ռումինիան չեն «մզցրել»: «Մզցրել» են ֆուտբոլի գլխին կանգնած մարդիկ, «մզցրել» ենք մենք, որ այսքան տարի հանդուրժել ենք այս վիճակը:

Ու մինչ մենք ուրախանում ենք, որ «Ղարաբաղին» «մզցրին»՝ հայկական ֆուտբոլին «մզցնող» ու «մզցնողները» շարունակում են իրենց գործը: Եվս մեկ խնդիր, որը վրիպել է «Ղարաբաղին» ծաղրող մեր հայրենակիցների ուշադրությունից: «Չելսիի» հետ հանդիպումից հետո տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ «Ղարաբաղի» գլխավոր մարզիչ Գուրբան Գուրբանովը հայտարարել էր. «Ցավոք, ղարաբաղյան հողերի մեծ մասը գտնվում է հայ դաշնակների ձեռքերում»:

Գուրբանովի այս հայտարարությունը որևէ արձագանք չի գտել ակտիվ հասարակության շրջանում: Եվրոպական ամենահեղինակավոր մրցաշարում նման հայտարարություն անողից, կարծում ենք, արժեր պատասխան պահանջել: Երբ Ռուսաստանի երկրորդ դիվիզիոնում Մոսկվայի «Արարատի» հանդիպման ժամանակ ծածանվել էր Արցախի դրոշը, ադրբեջանցիները մեծ աղմուկ բարձրացրին, իսկ այս երկրի ֆուտբոլի ֆեդերացիան պաշտոնական նամակ հղեց Ռուսաստանի ֆուտբոլի միությանը՝ պահանջելով պատժել հայկական ակումբին: Ադրբեջանցիները հետևողականորեն քայլեր են ձեռնարկում, չեղած տեղից աղմուկ բարձրացնում՝ փորձելով միջազգային հանրությանն ինչ-որ բան ապացուցել:

Չունենալով ֆուտբոլ՝ մենք հրճվում ենք «Ղարաբաղի» պարտությամբ՝ ֆեյսբուքյան էջերում սրամտելով և մեկս մյուսին շնորհավորելով: Ցավալի է, բայց այսօր, երբ Հայաստանի բարձրագույն խմբի առաջնությունում մասնակցում է 6 թիմ, որոնք շարունակ խայտառակվում են եվրագավաթների խաղարկությունում, երբ Հայաստանի ազգային թիմին շարունակ նվաստացնում են աշխարհի առաջնության ընտրական փուլում, մեր միակ ուրախությունը դարձել է «Ղարաբաղը»: Վերջինս Չեմպիոնների լիգայի ընթացիկ խաղարկությունում բավական ուժեղ ենթախմբում է: Բացի «Չելսիից»՝ հարևան երկրի չեմպիոնը մրցելու է նաև Մադրիդի «Ատլետիկոյի» և «Ռոմայի» հետ: Ուստի մեր հայրենակիցները առաջիկա ամիսներին ուրախանալու և ցնծալու ևս մի քանի առիթներ կունենան:

Ֆեյսբուքյան օգտատեր Վիլեն Գաբրիելյանը՝ Նավակ Ճոճողը, անդրադառնալով «Ղարաբաղի» պարտությանը, գրել էր. «Գնացեք քնեք, որովհետև մեր միակ ուրախությունը «հարևանի» ֆուտբոլային խայտառակությունն էր»:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում