Thursday, 25 04 2024
15:50
ԵՄ-ում արգելվել են 10.000 եվրոյից ավել կանխիկ գործարքները
15:40
ԱՄՆ-ն հետ է մղել Եմենի հութիների գրոհներն Ադենի ծոցում գտնվող նավերի վրա
15:34
Եվրոպական խորհրդարանը ԵՄ-ին կոչ է անում կասեցնել Ադրբեջանի հետ ռազմավարական համագործակցությունն էներգետիկ ոլորտում
ՌԴ-ում ՀՀ դեսպանության մշակույթի կենտրոնում միջոցառում է կազմակերպվել՝ նվիրված Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին
Զախարովան մեկնաբանել է Նիկոլ Փաշինյանի հայտարարությունները
15:20
Բլինքենը ժամանել է Պեկին
ՌԴ-ն հորդորում է Բաքվին և Երևանին մշակութային հուշարձանների պահպանության հարցը դարձնել երկկողմ բանակցությունների առարկա
ՀՀ-ում ԵՄ դիտորդական առաքելությունը հյուրընկալել է Ֆինլանդիայի դեսպանին և պատվավոր հյուպատոսին
Ովքե՞ր են գլխավորում խոշոր հարկատուների ցուցակը
Վահագն Աֆյանը հանդիպել է Հնդկաստանի ԱԳ նախարարի Արևմտյան ուղղության հարցերով նորանշանակ տեղակալ-քարտուղարի հետ
Հայաստանի իրավապահների կողմից ԱՄՆ-ին է հանձնվել հետախուզման մեջ գտնվող ԱՄՆ քաղաքացի
Իրանը զգուշացնում է Ադրբեջանին
14:50
Չինաստանն սպասարկում է Հյուսիսային Կորեայից Ռուսաստան զենքի առաքմամբ զբաղվող ռուսական նավը
Կանադայի ընդդիմադիր պահպանողական կուսակցության ղեկավար Պիեռ Պոլյևրի ուղերձը Հայոց Ցեղասպանության 109-րդ տարելիցի կապակցությամբ
Նոյեմբերի 9-ի եռակողմ համաձայնագիրը որևէ մեկի կողմից դեռ չի չեղարկվել. Զախարովա
Կրիպտոարժույթի հարցը պիտի լուծենք. բան չանելուց ավելի մեծ ռիսկ գոյություն չունի
2023Թ․ Համաշխարհային ռազմական ծախսերը հասել են պատմական առավելագույնին
1000 խոշոր հարկատուները վճարել են ավելի քան 387 միլիարդ 109 միլիոն դրամ
Նախիջևանում նոր վարչապետ է նշանակվել
ԱԺ պատգամավոր Գառնիկ Դանիելյանի ինքնազգացողությունը վատացել է
«Այնպես չէ, որ մեր օգտագործած գազի մի մասը ադրբեջանական չէ». Ալեն Սիմոնյան
«Հայաստանի իշխանությունը ինքն է կոնկրետ բնակավայրեր հանձնում Ադրբեջանին». Զախարովա
Բողոքի ակցիայի մասնակից կինը բռնություն է գործադրել ոստիկանի նկատմամբ. նրան որոնում են
«Հիմա ավելի պաշտպանված է»․ ԱԺ նախագահը Տավուշի մասին
Լուրերի օրվա թողարկում 14։00
14:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
13:50
Ռուսաստանն արգելափակել է ՄԱԿ-ի ԱԽ բանաձևը տիեզերքում միջուկային զենք չտեղակայելու վերաբերյալ
13:40
Մենք պետք է գործենք հիմա՝ Ադրբեջանին պատասխանատվության ենթարկելու համար․ Ռոբերտ Քենեդի կրտսեր
Ցեղասպանության տարելիցին նվիրված միջոցառում է անցկացվել Գերմանիայի Լեեր քաղաքում
Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցի երթ է անցկացվել Արգենտինայում

«Ամեն ինչ որոշվում է Վճռաբեկ դատարանի նախագահի կողմից»․ Ռուբեն Սահակյան

«Ես  զարմանում եմ, թե ինչպես կարելի է նման կերպ վարվել․ ախր դու բարձրադիր մարմին ես,  իշխանության ճյուղերից մեկն ես, գուցե ոմանք ինձ քննադատեն՝ ասելով, որ այդ ցանկը  Վճռաբեկ դատարանը չի ընդունել, այլ ԴՆԽ-ն է ընդունել, բայց  գիտեք՝ ամեն ինչ էլ լուծվում է Վճռաբեկ դատարանի նախագահի  կողմից: Ես գտնում եմ, որ այդ ցանկը Վճռաբեկ դատարանի նախագահի նախաձեռնությունն է։ Ես սա անվանում եմ թղթոն․ամոթ է, որ ԴՆԽ-ն  նման փաստաթուղթ է  ընդունում»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում շեշտեց Փաստաբանների պալատի նախկին նախագահ Ռուբեն Սահակյանը՝ անդրադառնալով սեպտեմբերի 12-ին ՀՀ դատարանների նախագահների խորհրդի կողմից հրապարակված արգելված իրերի ցանկին։

Վերջինիս գնահատմամբ՝  հրապարակված այդ ցուցակը  չի կարող որևէ փաստաբանի համար գոհացուցիչ լինել։

Հիշեցնենք նաև, որ այդ ցուցակում մասնավորապես նշված է, որ դատարանի դահլիճ չեն կարող բերվել կացիններ, նետեր, սրեր, թրեր, գործելու շյուղեր, ենթամաշկային ներարկման ասեղներ, նավակի թիեր, բիլյարդի կիեր, հոկկեյի թիեր, գոլֆի կիեր, ձկնորսական կարթեր, ձկներ, սողուններ, թռչուններ, միջատներ, ցանկացած տեսակի կենդանիներ և  նման  մի շարք այլ առարկաներ։

Նկատենք նաև, որ  հրապարակված այդ ցուցակը մի խումբ  փաստաբանների  կողմից ծաղրի ենթարկվեց։

Հարցին՝ ինչպե՞ս պետք է կարգավորվի այդ զննությունների կամ խուզարկությունների խնդիրը,  Ռուբեն Սահակյանը պատասխանեց․

«Որպեսզի գործընթացը չտորպեդահարվի, այսքան չձգձգվի, ուրեմն թող հայթհայթեն միջոցներ, թող մի բարերար գտնեն և սկան անող մի  սարք տեղադրեն և դրանով  հարցերը կլուծվեն։

Այդպիսի մի սարք մենք ունենք Վերաքննիչ դատարանում , բայց ասում են չի աշխատում, խափանված է, ապա գուցե միջոցներ հայթահայթեն  այդ սարքի խափանումը վերացնեն, դա շատ ավելի  մատչելի կլինի բյուջեի  համար»։

Նշենք նաև, որ ՓՊ-ի նախագահ Արա Զոհրաբյանը պնդում է, որ  փաստաբանների նկատմամբ իրականացվում է ոչ թե  խուզարկություն, այլ զննություն։

Ռուբեն Սահակյանը Արա Զոհրաբյանի նման դիրքորոշումը տվյալ խնդրի նկատմամբ համարեց անթույլատրելի։

«Թող Արա Զոհրաբյանը մի նորմատիվ ակտի վրա հղում անի, թե ինչու է այդպես կարծում , ես էլ կասեմ՝ այո, ճիշտ է ասում»,-ասաց ՓՊ-ի նախկին նախագահը։

 

Մանրամասները՝ տեսանյութում։ 

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում