Tuesday, 23 04 2024
«Հնարավորության դռները միշտ չէ, որ բաց են մնում». Էրդողանը՝ Փաշինյանին
ՀՀ վարչապետն Էկոնոմիկայի նախարարությանը հանձնարարել է ներկայացնել տնտեսական աճի առաջմղմանն ուղղված առաջարկություններ
Բաքուն համաձայն է Հայաստանի ու Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպմանը Ղազախստանում
Ալիևն ու Պուտինը քննարկել են հայ-ադրբեջանական հարաբերությունները
Ալիևը խոսել է ԵԱՏՄ մտնելու հավանականության մասին
Քննարկվել են Հայաստան-Հունաստան միջխորհրդարանական համագործակցությունը
Ավանեսյանը համաճարակային իրավիճակ վերաբերյալ խորհրդակցություն է անցկացրել
Մարզպետարանը հերքել է Ոսկեպարում հայկական դրոշը ադրբեջանականով փոխարինելու լուրերը
Տավուշում ճանապարհը բացել են. դեպի Վրաստան երթևեկությունը վերականգնված է
Ռուս-ադրբեջանական հարաբերության նոր փուլ
14:45
Brent տեսակի նավթը թանկացել է` հասնելով մեկ բարելի դիմաց մինչև 87,5 դոլարի
14:30
Իրանի արտգործնախարարը քննադատել է ԵՄ որոշումը Թեհրանի դեմ պատժամիջոցներն ընդլայնելու մասին
14:15
ԱՄՆ-ն ու Ֆիլիպինները զորավարժություններին 16000 զինվորական կներգրավեն
14:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
13:45
Բրիտանիան խոստացել է ռազմական օգնության խոշորագույն փաթեթը տրամադրել Ուկրաինային
13:30
Չինաստանն ԱՄՆ-ին կոչ է արել դադարեցնել Թայվանին զինելը
13:15
Թայվանում մեկ օրում ավելի քան 200 երկրաշարժ է գրանցվել
Ղրղզստանի նախագահն ապրիլի 24-25-ը կայցելի Ադրբեջան
12:45
Լեհաստանը 1.6 մլրդ-ի հակահրթիռային համակարգեր կգնի Հարավային Կորեայից
Մայրաքաղաքի մի շարք փողոցներում երթևեկությունը ժամանակավորապես կսահմանափակվի
Կյանքից հեռացել է բանաստեղծ Արշակ Քոչինյանը
Իջևանի համայնքապետարանը Կիրանցի վարչական ղեկավարից հրաժարականի դիմում չի ստացել
ՀՀ ԱԺ նախագահը կանադացի գործընկերոջն է ներկայացրել Հայաստան-Ադրբեջան բանակցությունների գործընթացը
12:30
ԱՄՆ-ն զգուշացրել է «պատժամիջոցների հնարավոր վտանգի մասին» Իրանի և Պակիստանի միջև համաձայնագրերի կնքման ֆոնին․ ԶԼՄ-ներ
12:15
Կատարի ԱԳՆ-ն ողջունել է Հայաստանի և Ադրբեջանի պայմանավորվածությունը սահմանազատման վերաբերյալ
Լուրերի օրվա թողարկում 12։00
Անահիտ Մանասյանն առանձին հանդիպումներ է ունեցել լրագրողներ Հռիփսիմե Ջեբեջյանի և Գայանե Զարգարյանի հետ
Հեյդարի ԲԱՄ-ը, Իլհամի Մումբայը եւ Վաշինգտոնի «ողջույնի ուղերձը»
Նոյեմբերյանում իրավիճակը լարված է
Պապիկյանն ընդունել է Ֆրանսիայի սենատի պատվիրակությանը

Իրանական «Մելլաթ բանկի» տնօրենը դժգոհում է Հայաստանի դատական համակարգի անօրինականությունից

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է Հայաստանում «Մելլաթ բանկի» գործադիր տնօրեն Սեյեդ Ղոլամռեզա Մուսավին:

Պարոն Մուսավի, ճի՞շտ են տպավորությունները, որ բանկի գործունեությունն ընդլայնվել է: Եթե այդպես է, ապա ինչի՞ շնորհիվ:

– Հայաստանյան մյուս բանկերի նման «Մելլաթ բանկն» ընդամենը համալրել է իր կանոնադրական կապիտալը: Մյուս հանգամանքն այն է, որ Իրանից Հայաստան զբոսաշրջիկներ շատ են գալիս, մեր բանկն էլ հիմա ավելի շատ տեսանելի վայրում է գտնվում, և ավելի շատ զբոսաշրջիկների ենք ներգրավում: Մյուս կողմից էլ՝ մենք գովազդային արշավ ենք ունեցել, մեր վարկատեսակները, մյուս բանկերի համեմատ, վատը չեն, և մեր հաճախորդները մեկը մյուսին խորհուրդ տալով՝ ավելացել են:

– Իրան-Հայաստան գործարար հարաբերությունների ֆինանսական փոխանցումները հավանաբար Ձեր բանկի միջոցով են տեղի ունենում: Ըստ Ձեզ՝ ընդլայնվե՞լ են մեր երկու երկրների տնտեսական հարաբերությունները:

– Ո՛չ, ընդհակառակը՝ նվազել է: Այն սպասումը, որ Իրան-Հայաստան տնտեսական համագործակցության աճ պետք է լինի, չի արդարացել:

Բանկի միջոցով գործարքնե՞րն են քչացել, թե՞ ընդհանուր առմամբ երկրների միջև տնտեսական համագործակցությունն է նվազել:

– Ընդհանրապես Իրան-Հայաստան տնտեսական հարաբերությունները նվազել են:

Իսկ Ձեր կարծիքով՝ ինչո՞ւ: Չէ՞ որ մենք ընդհանուր սահման ունենք և այլ երկրների նման մեր առևտրաշրջանառությունը ստիպված չէ տարանցիկ ճանապարհներ փնտրել: Բարեկամական երկրներ ենք, մեր երկրների պաշտոնյաներն անընդհատ տնտեսական հարաբերությունները զարգացնելու վերաբերյալ հայտարարություններ են անում:

– Հայաստանում գործող օրենքները չեն նպաստում դրան:

Ի՞նչ օրենքներ նկատի ունեք: Ի՞նչն է խանգարում զարգացմանը:

– Ես հստակ չեմ կարող ասել, բայց որքան գործարարներից եմ լսում, դժվար է: Թղթաբանությունը, վարչական աշխատանքը ծանր է: Բարդացնում են ամեն ինչ:

Իրանցի գործարարները դժգոհո՞ւմ են Հայաստանի գործարար միջավայրի ոչ հավասար պայմաններից, խտրական դրսևորումներից:

– Մեզ մոտ ոչ այնքան, եթե դժգոհում են, ապա այդ խնդիրներից տեղյակ կլինի դեսպանատունը: Ես չեմ կարող նման հարցերի պատասխանել, ճիշտ կլինի, որ դուք Առևտրի պալատից, դեսպանատնից տեղեկանաք: Մենք ներկայանում ենք որպես հայկական բանկ:

Իրանը փակ տնտեսություն ունեցող երկիր է, Իրանում էլ ՀՀ քաղաքացիների համար գործարարությամբ զբաղվելը դժվար է: Արևմտյան պատժամիջոցների արդյունքում Իրանը սկսեց ինքնաբավ տնտեսական քաղաքականություն վարել, ու դժվար է ներթափանցել նաև Ձեր երկրի գործարար միջավայր՝ հատկապես ապրանք արտահանել:

– Ո՛չ, ո՛չ: Ես նորից ասում եմ, որ ես պատրաստ չեմ նման հարցերին պատասխանել:

Իսկ արևմտյան պատժամիջոցները բացասական ի՞նչ ազդեցություն ունեցան Իրանի բանկային համակարգի վրա:

– Իհարկե, պատժամիջոցները միշտ էլ բացասական ազդեցություն են ունենում: Այո՛, համագործակցության խնդիրներ առաջացրել են: Հիմա էլ կան խնդիրներ՝ արտասահման փոխանցումներ չենք կարողանում անել, դրսից փոխանցումներ չեն գալիս: Բայց դրանք մեր բանկի վրա չեն ազդում, որովհետև մենք հայկական բանկ ենք:

Բանկերը շատ լավ են զգում տնտեսության ազդակները, երկու երկրների միջև տնտեսական զարգացումների միտումները: Այդ առումով Իրան-Հայաստան հարաբերություններում ո՞ր ոլորտները զարգանալու հեռանկար ունեն:

– Եթե ներդրումներ արվեն էներգետիկայի, տեղեկատվական տեխնոլոգիաների, ծրագրավորման, զբոսաշրջության ոլորտներում, հաջողություններ կլինեն: Բայց իմ կարծիքով՝ Հայաստանում, օրինակ, տուրիզմի ոլորտում դեռ սպասարկման որակի բարելավման խնդիր կա: Սկսած ոստիկանների հետ շփումներից, մինչև հյուրանոցի վարչակազմը պետք է սովորեն, թե զբոսաշրջիկին ինչպես վերաբերվել: Օրինակ՝ Հայաստանում խոշոր հյուրանոցներից մեկում երբ ես մոտեցել եմ, ասել են, որ իմ համարն ազատ չի:

– Իսկ բանկային համակարգի դեպքում ի՞նչ խնդիրներ եք տեսնում և ի՞նչը կուզենայիք, որ փոխվեր:

– Բանկերի միությունը, ՀՀ Կենտրոնական բանկը հնարավորինս մեզ օգնում են: Մենք խնդիրներ ունենք համակարգից դուրս: Օրինակ՝ դատական համակարգի հետ խնդիրներ կան: Բայց, կարծում եմ, դա միայն մեր խնդիրը չէ, դա ողջ երկրի խնդիրն է:

– Ի՞նչ խնդիրներ կան, դատական անարդարությունների՞ եք հանդիպել:

– Չեմ կարող շատ մանրամասնել, դա մեզ մոտ գաղտնիք է, բայց կարող եմ ասել, որ նրանք համաձայն օրենքի չեն աշխատում:

Իսկ բիզնեսի հատկապես ո՞ր ոլոտների վարկառուներն են «Մելլաթ բանկից» վարկեր ստանում, որտեղի՞ց է պահանջարկը՝ առևտրի՞, արտադրությա՞ն, թե՞ այլ բնագավառներից:

– Ամեն ոլորտից, հատուկ ուղղվածություն չկա:

Վարկառուները դժգոհում են, որ հայաստանյան բանկերում վարկերի տոկոսադրույքները բարձր են և բիզնեսի համար քիչ հասանելի: Այդ առումով Իրանում ի՞նչ վիճակ է:

– Ճիշտ է, այդպես է, բայց Իրանում վարկերի տոկոսադրույքներն ավելի բարձր են:

Բանկերն ամեն տարի մասնակցում են ՀՀ բյուջեի դեֆիցիտի ֆինանսավորմանը՝ պետական պարտատոմսեր են գնում և շահույթ ստանում: «Մելլաթ բանկը» մասնակցո՞ւմ է այդ գործընթացին:

– Ամեն տարի էլ գնում ենք պետական պարտատոմսեր, դա մեր բիզնեսի, բանկային գործունեության հիմնական ուղղություններից է

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում