Թբիլիսիում ընթացող շախմատի աշխարհի առաջնության 1/8 եզրափակչում Լևոն Արոնյանը 5 ժամ և 10 րոպե տևողության թեժ պայքարից հետո ֆանտաստիկ հաղթանակ տարավ՝ իր ետևում թողնելով 1/8 եզրափակիչն ու ռուսաստանցի Դանիլ Դուբովին: Հայ շախմատիստը վաղը՝ 15:00-ին՝ քառորդ եզրափակչում պայաքարի մեջ կմտնի Ուկրաինան ներկայացնող 48-ամյա Վասիլի Իվանչուկի հետ: