ԱԺ փոխխոսնակ Միքայել Մելքումյանի կարծիքով՝ արտաբյուջեների նկատմամբ անվստահություն կա: «Կա՞ն գործիքներ, որ մենք առանց արտաբյուջեի ապրենք. եկեք ազատվենք այդ արտաբյուջեներից»,- ԱԺ քննարկմանը փոխխոսնակն իր հարցը ուղղեց ֆինանսների նախարար Վարդան Արամյանին:
Ֆինանսների նախարարը չի կարծում, թե առանց արտաբյուջեների հնարավոր չէ ապրել. «Ուղղակի արտաբյուջեները ձևավորվում և ծախսվում են ընդհանուր բյուջետային կանոններով: Ընդ որում, ԱԺ-ն ունի դրանց նկատմամբ վերահսկողական գործառույթներ»: