ԱԺ «Ելք» խմբակցության պատգամավոր Գևորգ Գորգիսյանին հետաքրքրում է, թե արդյոք ՀՀ-ն չի՞ պատրաստվում դիմել ՄԻԵԴ, որովհետև փաստացի տեղի է ունենում մարդու անձնական կյանքի խաթարում և ազատ տեղաշարժի իրավունքի ոտնահարում. «Մինչդեռ ԵԱՏՄ-ում աշխատուժի ազատ տեղաշարժի իրավունքը պետք է երաշխավորված լիներ»:
ՀՀ միգրացիոն պետական ծառայության պետ Գագիկ Եգանյանը, սակայն, համարում է, որ սա յուրաքանչյուր պետության ինքնիշխանության շրջանակներում ընդունված քաղաքականություն է, և յուրաքանչյուր պետություն ինքն է որոշում՝ ինչպիսի պայմաններ սահմանել օտարերկրացիների մուտքի, գտնվելու, բնակվելու հարցում:
Պատգամավորի կարծիքով, սակայն, եթե միգրացիոն ծառայության խնդրանքը բավարարվում է, ուրեմն տվյալ մարդկանց ներս թողնելու հիմքեր կան, որոնք անտեսվել են. «Այս պրակտիկան նվաստացուցիչ է նույնիսկ երկրի համար»: