«Ռուսաստանից դեպորտի ենթարկված ՀՀ քաղաքացիների հետ կապված՝ ի՞նչ մասշտաբի խնդրի հետ գործ ունենք, ինչքանո՞վ է այդ պրոցեսը համապատասխանում ԵԱՏՄ գործող իրավակարգավորումներին, և ի վերջո՝ ինչպե՞ս կարող ենք մենք այդ մարդկանց օգնել»,- ՀՀ միգրացիայի պետական ծառայության պետ Գագիկ Եգանյանին ուղղեց իր հարցը «Ելք» խմբակցության պատգամավոր Նիկոլ Փաշինյանը:
Գագիկ Եգանյանը պարզաբանեց, որ խոսքը ոչ թե դեպորտի, այլ մուտքի արգելանք դնելու մասին է. «Խոսքը վերաբերում է այն մարդկանց, ովքեր կամա թե ակամա, մեծ կամ փոքր խախտումներ են թույլ տվել ՌԴ-ում: Ռուսաստանը մի շարք պատժամիջոցներ է սահմանել, որոնք գործում են, երբ անձը դուրս է գալիս Ռուսաստանի տարածքից: Եվ դա չի վերաբերում միայն ՀՀ քաղաքացիներին»:
Եգանյանը հավելեց, որ ԵԱՏՄ-ն միգրացիայի հետ կապված չունի կարգավորումներ և վերաբերում է աշխատանքային միգրացիային: