«Միջազգային հարաբերությունների մշտական հանձնաժողովում քննարկվել է հարցը և դրական եզրակացություն տրվել. այն ունեցել է 1 դեմ, որը ես եմ եղել»,- ԱԺ քննարկմանը հայտարարեց նախագծի հարակից զեկուցող՝ «Ելք» խմբակցության պատգամավոր Արտակ Զեյնալյանը:
Նրա խոսքով՝ Բրազիլիայի հետ համաձայնագրի նպատակն է ստեղծել հետագա գործունեության նախապայմաններ, և այն չունի հակասություններ այլ օրենքների հետ: