«Պարզվում է, որ մենք 92 թվականից մինչ օրս Իրանի հետ ունենք 70-ից ավելի համաձայնագրեր: Բայց մինչև անգամ վավերացման պայմաններում որոշները մոռացել են դրա մասին: Նման տիպի համաձայնագրերն՝ ընդհանրապես, և մասնավորապես՝ Բրազիլիայի հետ համաձայնագիրը ի՞նչ կտա Հայաստանին»,- ԱԺ-ում քննարկմանը դիմելով տնտեսական զարգացման և ներդրումների փոխնախարար Գարեգին Մելքոնյանին՝ հարց բարձրացրեց «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Վարդան Բոստանջյանը:
Ֆինանսների փոխնախարարի խոսքով՝ սա տեխնիկական աջակցության համաձայնագիր է. «Այս համաձայնագիրը բրազիլական կողմին հիմք է տալու նմանատիպ ծրագրեր իրականացնել Հայաստանում»: