«Ազատական շուկայական հարաբերությունների կարգավորվածությունը գլխավորապես պայմանավորված է աուդիտ գործունեությամբ: Սա շուկայական հարաբերություններին չափազանց անհրաժեշտ գործիք է»,- ԱԺ-ում քննարկմանը հայտարարեց «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Վարդան Բոստանջյանը՝ հավելելով, որ դրա արդյունքում են տնտեսվարող սուբյեկտին ճանաչում:
Սակայն պատգամավորի խոսքով՝ մինչ օրս մենք աուդիտորական մշակույթը, դրա կարևորությունը չենք հասկացել. «Ստվերային տնտեսության շատ թե քիչ լինելը չենք կարող իմանալ, քանի դեռ աուդիտ գործունեությունը չենք ծավալում այնպես, ինչպես հարկն է»: