«Պարտադիր աուդիտը կյանքի է կոչվել 2009 կամ 10 թվականից և ունեցել է ընդամենը 3-4 տարվա կյանք: Ինչո՞ւ հանվեց արտաքին աուդիտը»,- ԱԺ քննարկմանը ֆինանսների փոխնախարարին իր հարցը ուղղեց ԱԺ փոխխոսնակ Միքայել Մելքումյանը:
«Օրենքները պետք է կենսունակ լինեն: Տվյալ դեպքում այն, ինչ մենք ուզում ենք անել, էլի կենսունակ չի լինելու, և էլի փոփոխություններ են արվելու: Այս օրենքը չի աշխատելու. այսպիսի մեռյալ օրենքներ մենք շատ ունենք՝ կարող եմ մի տասն ասել»,- նշեց ԱԺ փոխխոսնակը:
Նրա խոսքով՝ պետք է արվեն արմատական, պարզ, ճիշտ օրենսդրական փոփոխություններ: