Հայաստանի Հանրապետությունում աուդիտորական գործունեությունը դեռևս չունի այն արդյունավետությունը, ինչը որ շուկայական հարաբերություններում գործում է ամբողջ քաղաքակիրթ աշխարհում՝ ԱԺ-ում քննարկմանը ասաց «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Վարդան Բոստանջյանը:
«Աշխարհում գոյություն ունի՞ աուդիտի պարտադիր ինստիտուտ»,- ֆինանսների փոխնախարար Դավիթ Անանյանին իր հարցն ուղղեց պատգամավորը՝ հավելելով, որ աուդիտ չանցնելը ամենամեծ հարվածն է տնտեսվարող սուբյեկտի համար:
Բոստանջյանի խոսքով՝ լրացուցիչ պարտադրելը կարող է իր մեջ պարունակել սուբյեկտիվ մոտեցումներ, ինչու չէ՝ նաև կոռուպցիոն ռիսկեր: