Friday, 19 04 2024
15:50
Ուկրաինան կարող է պարտվել 2024թ. վերջին. ԿՀՎ ղեկավար
ՄԻՊ-ը ահազանգ է ստացել Շենգավիթի քննչական բաժնում խոշտանգման դեպքի վերաբերյալ
15:35
G7–ի արտգործնախարարները կոչ են անում բացել Հայաստան-Թուրքիա սահմանը
«Հայաստանը դեռ չի կարողանում որոշել ՀԱՊԿ պատասխանատվության գոտին». Լավրով
«Շարունակում ենք Հայաստանի հետ դաշնակիցներ մնալ». Լավրով
Թբիլիսիում 40 մարդ է ձերբակալվել օտարերկրյա գործակալների մասին օրենքի դեմ կազմակերպված ակցիայի ժամանակ
15:20
Կոպենհագենում շարունակվում են բորսայի շենքի հրդեհաշիջման աշխատանքները
15:10
ԱՄՆ-ն 40 մլն դոլար կհատկացնի Արգենտինային պաշտպանության համար
Ինչու՞ է հապաղում Ֆրանսիան Կապանում
14:50
Իրանում հայտարարել են, որ Սպահանի երկնքում խոցված ԱԹՍ-ներն արձակվել էին երկրի ներսից
«Մանրամասներ»․ Դավիթ Ստեփանյանի հետ
14:30
Իրանի զինվորականները հայտարարել են, որ չեն պատասխանի Սպահանին հասցված հարվածին
Սլավոնական համալսարանում ահաբեկչության վերաբերյալ ահազանգը կեղծ է եղել․ ՆԳՆ
ՀՀ դրամն ԱՄՆ դոլարի նկատմամբ մարտին արժևորվել է 2.7 տոկոսով
Պետպատվերով բուժօգնությունը շարունակվում է. ԱՆ-ն պարզաբանում է տարածել
Փոխնախարարներն ընդունել են ԱՄՆ Պետդեպի թմրամիջոցների դեմ պայքարի բյուրոյի (INL) տնօրենին
14:15
Վաշինգտոնը սահմանափակումներ է մտցրել Իսրայելում ԱՄՆ քաղաքացիների տեղաշարժի համար
14:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Լուրերի օրվա թողարկում 14։00
Վարչապետը կարևորել է Հայաստանի և Գերմանիայի միջև համագործակցության զարգացումը
Լարսը փակ է բեռնատարների համար
Սպանել է, ապա դիակը այրել և թաղել իր այգում
Հարկ վճարելը՝ ներդրում սեփական բարեկեցության և անվտանգության գործում
Փոխվարչապետը նոր խորհրդական ունի
Հայաստանից դրամական փոխանցումները դեպի Ռուսաստան նվազել են, դեպի ԱՄՆ՝ ավելացել
Հանրային գործունեությամբ զբաղվող կանայք առավել շատ են ենթարկվում առցանց հարձակումների. ՄԻՊ
13:15
Հնդկաստանում մեկնարկել են համապետական ընտրությունները
Բանկերը հունվար-մարտ ամիսներին արձանագրել են 83 մլրդ դրամի զուտ շահույթ
Ուղիղ․ Հայաստանն ընդդեմ Ադրբեջանի գործով լսումներ Հաագայի դատարանում
«Բազմիցս զգուշացվել է՝ չի թույլատրվում փողոցային առևտուրը». Երևանի քաղաքապետարանը ստուգումներ է իրականացնում

Գորիսի արդեն նախկին քաղաքապետը նեղացել-հեռացել է

Գորիսի քաղաքապետ Վաչագան Ադունցը երեկ ավագանու նիստը վարելուց անմիջապես հետո շատ արագ հավաքել է իրերը և առանց որևէ մեկի հետ շփվելու, հեռացել է քաղաքապետարանի շենքից: Ավագանու նիստի ժամանակ ավագանու 15 անդամներից 13 հաստատել են քաղաքապետի հրաժարականի դիմումը: Դեմ են արտահայտվել միայն ավագանու երկու անդամ, ովքեր արդեն նախկին քաղաքապետ Վաչագան Ադունցի ազգականներն են՝ քրոջ երեխաներն են:

Ավագանու կողմից քաղաքապետի հրաժարականի դիմումի ընդունումից հետո այն ուղարկվել է մարզպետարան, և, թերևս, կառավարության վաղվա նիստում քաղաքապետի հրաժարականը կհաստատի վարչապետը, որից հետո կնշանակեն քաղաքապետի արտահերթ ընտրություններ:

Գորիսի մեր աղբյուրի խոսքերով՝ Ադունցը շատ նեղացած է հեռացել: Նա իր պարտականությունները մաքսիմում է կատարել, սակայն արժանացել է նման վերաբերմունքի: Նրան պարզապես կանչել են կառավարություն և ասել, որ պետք է դիմում գրի և հեռանա: «Դա նվաստացուցիչ է Ադունցի համար: Նա շատ նվիրված քաղաքապետ էր, բայց, ինչպես երևաց, գնահատվում է, ոչ թե աշխատանքը, այլ նախընտրական հաշիվներն ու խոստումները: Այս երկրում ոչ մի բան չի գնահատվում: Փոխարենը՝ բոլորն ինչ-ինչ պատճառներով հիվանդանում եմ, առողջանում են: Եթե իրենց լավ չեն պահում՝ ավելի են հիվանդանում: Սա է մեր իրականությունը»,- ասաց մեր զրուցակիցը:

Հիշեցնենք, որ Գորիսի քաղաքապետ Վաչագահ Ադունցը հրաժարականի դիմում էր գրել առողջական խնդիրներ ունենալու պատճառաբանությամբ:

Ինչ վերաբերում է քաղաքապետի նոր թեկնածուին, ապա մեր զրուցակիցն ասաց, որ Առուշ Առուշանյանի թեկնածությունը վերջնական է: «Տեղը հենց նրա համար էլ ազատեցին: Դա վերջնական որոշում է»,- ասաց մեր զրուցակից գորիսեցին:

Առուշ Առուշանյանը հրաշալի հարաբերությունների մեջ է մարզպետ Վահե Հակոբյանի հետ:

Վաչագան Ադունցը երեկ ամբողջ օրվա ընթացքում այդպես էլ չպատասխանեց մեր հեռախոսազանգերին:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում