Համացանցում հայտնվել է տեսանյութ, որում չինացի դպրոցականը 30 վայրկյանում պարանով 129 ցատկ է կատարում։ Տեսանյութը տեղադրվել է People’s Daily-ի YouTube-ի ալիքում։
Նշվում է, որ տղան հաղթել է Հոնկոնգում անցկացված պարանով ցատկի միջազգային մրցույթում, որն անցկացվել է օգոստոսին։ Դպրոցականը ստացել է ոչ միայն առաջին մրցանակը, այլև գերազանցել նախորդ ռեկորդը (111 ցատկ), որը սահմանել էին ճապոնացի աշակերտները և գրանցել այն Գինեսի ռեկորդների գրքում։