Լուրեր
Այս օրենքի ընդունումով բիզնես սկսելու համար կստեղծվի բարենպաստ միջավայր. փոխնախարար
  • 10:22
  • 2017-09-14
  • Դիտումներ՝ *

Ազգային ժողովը քննարկում է կառավարության կողմից ներկայացված՝ Լիցենզավորման մասին ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին և դրան հարակից մի շարք օրենքներում փոփոխություններ կատարելու մասին հարցը:

Տնտեսական զարգացման և ներդրումների փոխնախարար Տիգրան Խաչատրյանը տեղեկացրեց, որ այս նախագծերի փաթեթով առաջարկվել է պարզեցնել ներկայում լիցենզավորման կարգավորման ծավալը:

«Այս փոփոխություններով ավելի կպարզեցվի գործարար միջավայրը, և կստեղծվեն բարենպաստ պայմաններ բիզնեսով զբաղվելու համար»,- նշեց փոխնախարարը:

  • Դիտումներ՝ *