ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր, ԵԽԽՎ-ում հայաստանյան պատվիրակության անդամ Ռուստամ Մախմուդյանը չի կարծում, որ եթե Նյու Յորքում մեկնարկած ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի նիստին Թուրքիան, Ադրբեջանը և Վրաստանը համատեղ հանդես գան Արցախյան հիմնահարցի վերաբերյալ՝ տարածքային ամբողջականության համատեքստում, դա լուրջ ազդեցություն կունենա գործընթացի վրա:
«Մշտապես էլ միջազգային ատյաններում տարբեր ձևաչափերում նման քննարկումներ, հայտարարություններ կարող են լինել, բայց առարկայական բաներ չկան, մտավախություն առհասարակ չկա»,- շեշտեց նա:
Մանրամասները՝ տեսանյութում: