«Ժողովուրդ» թերթը գրում է. «Այս տարվա մայիսի 24-ին, երբ ՀՀ ոստիկանությունը վնասազերծեց մի խմբի, որոնք Էջմիածնում բնակարան էին վարձել, ապրում էին Արթուր Ասատրյանի՝ Դոն Պիպոյի տան հարևանությամբ, որպեսզի սպանեին Դոն Պիպոյին և այդ օրը նրա հետ եղած Արամ Վարդանյանին՝ Վստրեչի Ապերին: Նկատենք, որ խմբի մասին ոչ թե իրավապահներն էին պարզել, այլ Դոն Պիպոյի «հետախույզները»:
«Ժողովուրդ» օրաթերթին լուրեր հասան, որ այն տունը, որը վարձակալել էին սպանություն նախապատրաստողները, կապվում է Կարեն Դավթյանի՝ Արտյոմ Հարությունյանի թիմակցի, թիկնազորի անդամի անվան հետ: Այս տեղեկությունը հասել է նաև Դոն Պիպոյի մարդկանց, որին հետևեց սեպտեմբերի 12-ի դաժան սպանությունը: 3 կողմից արձակված կրակոցներով սպանվեցին Կարեն Դավթյանը և նրա վարորդ Լևոն Ավետիսյանը:
«Ժողովուրդ» օրաթերթը պարզեց, որ Դոն Պիպոն այս օրերին Հայաստանում չէ: Նա հիմնականում լինում է կամ Մոսկվայում, կամ սիրելի Իտալիայում»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: