Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի կողմից համաներման արժանացած բլոգեր Ալեքսանդր Լապշինը լքել է Բաքուն և ուղևորվել Իսրայել։ Այս մասին հայտնում է RIA Novosti-ն՝ հղում անելով օդանավակայանի աղբյուրին։
Լապշինը, որն ունի Իսրայելի և Ռուսաստանի քաղաքացիություն, դատապարտվել էր 3 տարվա ազատազրկման՝ առանց Ադրբեջանի իշխանությունների հետ համաձայնեցնելու ԼՂ այցելելու համար։
«Ալեքսանդր Լապշինը մոր ուղեկցությամբ թռել է Իսրայել»,-հայտնել է աղբյուրը։
Լապշինին ձերբակալել էին 2016 թվականի վերջին, Մինսում՝ Ադրբեջանի հայցով։