Tuesday, 16 04 2024
Հայ զինվորները սպանվել են իսրայելական զենքով, չփորձեք Երևանը ներքաշել ձեր խաղերի մեջ. Իրանի դեսպան
ՌԴ-ն արտատարածաշրջանային ուժ չէ. Իրանի դեսպան
17:40
Իրանի նախագահը ցավոտ պատասխանով է սպառնացել երկրի շահերի դեմ ցանկացած գործողության դեպքում
Դուք կապիտուլյացիոն կոալիցիա եք. ինքներդ եք դա ընդունել. Ալեքսանյանն` ընդդիմությանը
Մեր հարևանների անվտանգությունը, մեր անվտանգությունն է. երկխոսությունն է լավագույն լուծումը
Պատերազմը շան նման է` որքան նրանից վախենում ես, այնքան նա քեզ մոտ է գալիս
Երկակի ստանդարտների քաղաքականությամբ չես կարող տարածաշրջանում խաղաղություն բերել
ՀՀ-ն առավել ջանք չի գործադրել բանակցություններում. Ադրբեջանը առարկության համար 3 փաստարկ ունի
«Արմմոնո» փառատոնը խոսում է երազանքների մասին. ազատագրում է փակ դռներից
ԱԺ ՄԻՊ նիստում հաստատվեց 2014-ի եզդիների նկատմամբ ցեղասպանությունը դատապարտող նախագիծը
Փողոցները մաքրող անձանց մի մասը կամուրջի տակ է փոխում հանդերձանքը, լոգարանով տեղ տվեք․ ՔՊ անդամ
17:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
«Մի պահ պատկերացրեք, թե ինչ տեղի կունենա ցանկացած երկրում, եթե Ոստիկանություն չլինի». վարչապետ
Սինջարում եզդիների նահատակությունը Հայոց ցեղասպանության կրկնությունն է՝ մեկ դար տարբերությամբ․ Հայաստանում Ֆրանսիայի դեսպան
Ինչու՞ Ստեփանակերտը չպատասխանեց
Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Իսլանդիայի վարչապետին
Ընդդեմ Ադրբեջանի հայցը ընթանում է հօգուտ Հայաստանի
Գուցե աղմկահարույց էին քանդման աշխատանքները, զավթված կանաչ տարածքները մեկի ամառանոցը չի կարող լինել
«Կոնսերվատորիայի տեղափոխումը չի նշանակում փակել», «Մեզ ուղիղ չվերաբերող հարց է,ԿԳՄՍՆ-ի հետ քննարկեք»
Եղել է և՛ հարցաքննություն, և՛ առերեսում. Հակոբ Ասլանյանը՝ իրեն առնչվող միջադեպի մասին
Ալիևը բացեց «Ռազմավարի պուրակը», «Հա՛յ, մեռնելու ես» բառերը նորմա՞լ են ՄԱԿ-ի դատարանի համար
625 հարկ վճարողի մոտ արձանագրվել է ՀԴՄ կիրառման կանոնների խախտում
Ղազախստանը թուրք-ադրբեջանական շահերի դեմ երբեք չի գնացել. չի կարող լինել անաչառ միջնորդ
Փրկարարները հայտնաբերել են ՀՀ Կարմիր գրքում գրանցված վիրավոր լորաճուռակ
Հարգելի՛ Մարիա բաջի, տես ԱՄՆ-ն ինչպես է կանգնել իր դաշնակցի կողքին․ մեզ նրա պես դաշնակից է պետք
Քննության ընթացքին հետևել է Սուրեն Պապիկյանը
Թբիլիսիում ծավալվող թեժ իրադարձությունները ունեն տարածաշրջանային ընդգրկում․ հայացք Երևանից
Ուղիղ․ ՀՀ-ում Իրանի դեսպանի ասուլիսը
ՊՆ պաշտոնյան մեղադրվում է մի շարք զորակոչիկների օգտին ապօրինի գործողություններ կատարելու համար 125.000 ԱՄՆ դոլար կաշառք ստանալու մեջ
15:20
ԱՄՆ-ն Իսրայելին ծանուցել է, որ չի մասնակցելու Իրանի դեմ հնարավոր գործողություններին. ABC

Երկու փաստաթուղթ ենք դրել քննարկման՝ մեկը օտար լեզուների հայեցակարգը, մյուսը՝ ռուսաց լեզվի

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է ԿԳ նախարար Լևոն Մկրտչյանը։

-Պարոն Մկրտչյան, մամուլը գրում է, որ կրթության և գիտության նախարարությունում որոշել են փոփոխել հայաստանյան հանրակրթական դպրոցներում իրականացվող ռուսաց լեզվի դասավանդման հայեցակարգը՝ առավելություններ վերապահելով ռուսաց լեզվին։ Ինչո՞ւ հիմա, արդյոք վարչապե՞տն է հրահանգել։

-Ծրագիրը գրվել է երկու տարի առաջ, դեռևս իմ նշանակումից անմիջապես հետո։ Գիտեք, որ հայեցակարգն ընդունվել էր տասնամյակ առաջ, և մենք կարիք ունենք, իսկապես, օտար լեզուների ուսուցման որակի արմատական բարելավման։ Եթե մենք ուզում ենք Հայաստանում զարգացնել բնական գիտությունները, չի կարող որևէ տեղ հանրակրթության մեջ, բնական գիտությունների մեջ ճեղքում լինել, եթե չի բարելավվում օտար լեզուներով դասընթացի որակը։ Այս իմաստով, եթե ուշադրություն դարձնեք, երկու բան է դրված. օտար լեզուների դասավանդման զարգացման հայեցակարգը և ռուսաց լեզվի։

Ինչու առանձին, որովհետև մեզ մոտ ռուսաց լեզուն երկրորդ դասարանից է դասավանդվում և ամենամեծ տարածումն ունի։ Դա նաև եվրասիական տնտեսական համագործակցության մեջ աշխատանքային լեզուն է։ Այս իմաստով կարիք ունենք դասավանդման մեթոդիկաների տարբերակման։ Դրա համար երկու փաստաթուղթ ենք դրել քննարկման։ Մեկը դրել ենք օտար լեզուների հայեցակարգը, մյուսը՝ ռուսաց լեզվի հայեցակարգը։

-ԵՏՄ մտնելուց հետո՞ է այս խնդիրն առաջացել։

-Ոչ։ Խնդիրն առաջացել է մեզ մոտ. օրինակ՝ երկու օր առաջ մեզ մոտ էր Մոսկվայի Լազարյան դպրոցի տնօրենը։ Պարիտետային սկզբունքով այնտեղ հայոց լեզու են սովորում և հայկական կրթություն են ստանում ՌԴ բյուջեի գումարներով։ Հայաստանից երեխաներ շատ են գնում, և նա ասում էր՝ վերջին տարիների ընթացքում եկող երեխաների մոտ ռուսաց լեզվի առումով կտրուկ անկում կա, անգամ չեն հասկանում։ Սա մեզ լուրջ մտահոգություն է պատճառում։ Նույնությամբ մտահոգություն կա նաև օտար լեզուների առումով։ Ուզում ենք Հայաստանում վերականգնենք օտար լեզուներով խորացված ուսուցում ունենալու մեթոդիկան, որը ժամանակին ունեինք։ Սա նշանակում է, որ բացի լեզվից, կսովորեն այդ լեզվով գրականություն, մի փոքր արվեստ, այդ երկրին ծանոթացում, որպեսզի երեխաներն իսկապես կարողանան տիրապետել օտար լեզվին։

-Հանրության մեջ մտահոգություններ կան կոնկրետ ռուսաց լեզվի հետ կապված։ Ինչո՞ւ եք ուժեղացնում ռուսերենի դերը, Ռուսաստա՞նն է որոշակի ճնշում բանեցնում։

-Ես ուրիշ ձևով եմ մոտենում հարցին. մենք փոքր երկիր ենք, և մեր երկրի ապագան անվերադարձ անկախության և սուվերենության մեջ է։ Երկրորդ, մեր երկրում անվերադարձ միակ պետական լեզուն հայերենն է։ Անվերադարձ մեր քարոզչության միակ իրավունքը Հայ առաքելական եկեղեցունն է, մենք լուսավորչական, քրիստոնյա Հայաստանն ենք։ Հիմա մեր Հայաստանում ապագան ավելի ապահով ու անվտանգ դարձնելու համար մենք պետք է կարողանանք մեզ մոտ զարգացնել գիտությունը։ Մեր երիտասարդները պետք է կրթված լինեն և կարողանան ժամանակակից աշխարհի մարտահրավերները վերցնել։ Դրա համար իրենց անհրաժեշտ է օտար լեզուների իմացություն։

-Դրա համա՞ր է գիտության ֆինանսավորումը տարեցտարի նվազում։

-Դա այլ խնդիր է, բայց միաժամանակ մենք հիմա գիտության և բարձրագույն կրթության մեջ ֆոնդեր ենք ստեղծում։ Հիմա մենք արմատապես վերանայում ենք մեր հիմնական դպրոցի ծրագրերը, որպեսզի բնական գիտություններն առաջանցիկ զարգանան։ Դա աքսիոմա է, որ եթե ուզում ես բնական գիտությունների զարգացում, պարտավոր ես նաև օտար լեզուների որակը լավացնել։ Մեր ավանդույթները, օտար լեզուներով դուռը հիմնականում ռուսերենով է։ Իհարկե, առաջանցիկ զարգանում է անգլերենը։ Մենք հատուկ հոգածություն ենք անում ֆրանսերենի և գերմաներենի նկատմամբ, որովհետև դրանք վերացման, ոչնչացման վտանգի մեջ են։

Այս հայեցակարգն ընդհանուր լեզուների կոնտեքստում է և դրված է հանրային քննարկման համար։ Եթե բովանդակային որևէ նկատողություն, դիտողություն կա, թող ներկայացնեն։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում